Բեռլինահայ արվեստագետ Նաիրի Բաղրամյանը հաղթել է Art Basel Awards 2025-ի գլխավոր մրցանակը
Written by Ռադիո Հայ on 10th December 2025
Բեռլինում ստեղծագործող սփյուռքահայ նկարիչ, քանդակագործ և լուսանկարիչ Նաիրի Բաղրամյանը արժանացել է Art Basel Awards 2025 մրցանակաբաշխության ոսկե մեդալին՝ «Ճանաչված նկարիչ» անվանակարգում։ Նրա գործունեությունը ընդգրկում է քանդակագործություն, ինստալյացիա, լուսանկարչություն և գծանկար։ Քանդակագործությունը, որը նրա հիմնական արտահայտչամիջոցն է, ներկայացվում է տեխնիկայի, նյութերի և ձևերի բազմազանությամբ՝ անդրադառնալով ժամանակակից արվեստի տարածական, ճարտարապետական, սոցիալական, քաղաքական և համատեքստային շերտերին։
Բաղրամյանը ծնվել է 1971 թվականին Սպահանում և պատանեկության տարիներին փախել է հետհեղափոխական Իրանից ։ 1985 թվականից ապրում և ստեղծագործում է Բեռլինում։ 2007 թվականին արժանացել է Էրնստ Չիրինգ մրցանակի։ Ունեցել է տարբեր անհատական և խմբակային միջազգային ցուցահանդեսներ Նյու Յորքի «Քանդակագործության կենտրոնում», Քյոլնի Buchholz պատկերասրահում, Վանկուվերի ժամանակակից արվեստի պատկերասրահում։ Ֆիլիդա Բարլոյի հետ ցուցահանդես է ունեցել Լոնդոնի Սեպրենտին պատկերասրահում, մասնակցել է Վենետիկի 54-րդ բիենալեին, Գլազգոյի վիզուալ արվեստի միջազգային փառատոնին, Ամստերդամի Սթեյդելիկ թանգարանի Սթեյդելիկ 2-ին, Բեռլինի բիենալեին, Münster քանդակագործական ծրագրին։