Ճանապարհ դեպի հայոց պատմական անցյալ․ «Վերջին ճանապարհը» գրքի շնորհանդես
Written by Ռադիո Հայ on 29th January 2026
Փետրվարի 8-ին՝ ժամը 14։00-ին, «Արմինեի գրադարանում» տեղի կունենա Հայկ Աջապահյանի «Կախարդական գրադարան» շարքի նոր գրքի՝ «Վերջին ճանապարհը» ստեղծագործության շնորհանդեսը։
Միջոցառումը նոր ձևաչափ է «Արմինեի գրադարանի» համար և հանդիսանում է առաջին հանդիպումը մանկապատանեկան ժանրի հեքիաթային աշխարհի հետ։ «Վերջին ճանապարհը» պատմում է Անիի և Դավիթի ամենակարևոր ու վերջին ճանապարհորդության մասին՝ դեպի հայ ազգի պատմական և հզոր անցյալ։
Շնորհանդեսը կանցնի պատմական և թագավորական թեմատիկայով։ Մասնակիցներին սպասվում են տարբեր խաղեր, նվերներ և ինտերակտիվ ծրագրեր։
Շնորհանդեսի կազմակերպիչներն են «Արմինեի գրադարանը» և «Դավինչի» հրատարակչությունը։
Մուտքն ազատ է՝ նախնական գրանցմամբ։