Կկայանա «Պեպո 90» խորագիրը կրող ցուցահանդեսի բացումը

Written by on 4th February 2026

Փետրվարի 5-ին՝ ժամը 14:00-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում կկայանա «Պեպո 90» խորագիրը կրող ցուցահանդեսի բացումը՝ նվիրված Գաբրիել Սունդուկյանի «Պեպո» պիեսի համանուն ֆիլմի 90-ամյա հոբելյանին:

Եղիշե Չարենցի անվան Գրականության և Արվեստի թանգարանի հետ համագործակցության արդյունքում Մաեստրոյի տանը կցուցադրվեն ֆիլմի ստեղծման հազվագյուտ նյութեր: Ինչպես նաև կներկայացվի Տերյան Մշակութային Կենտրոնի՝ «Պեպոն 21-րդ դարում» ցուցադրությունը:

Ցուցահանդեսի շրջանակներում կարող եք նաև ծանոթանալ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի արխիվում պահվող ֆիլմի համար գրված երաժշտության ձեռագիր նոտաներին, որոնք տարիներ առաջ համալրել են տուն-թանգարանի արժեքավոր հավաքածուների շարքը Մաեստրոյի որդի՝ Կարեն Խաչատրյանի շնորհիվ:

Համերգային ելույթով հանդես կգան սիրված երաժիշտներ Արթուր Աղաջանովը և Նունե Մելիք-Վրթանեսյանը:

Կինոերաժշտության ոլորտում «Պեպո»-ն Խաչատրյանի դեբյուտն էր, որը նշանակալի տեղ զբաղեցրեց հայ կինոյի պատմության մեջ:

Ցուցահանդեսը կգործի մինչև մարտի 5-ը:


Մեկնաբանություններ

Պատասխանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի Պարտադիր լրացնել * նշվածը


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background