Հայ կինոն «Ֆրանկոֆոնիայի միջազգային օրեր 2026»-ում

Written by on 16th March 2026

Հայաստանի կինոյի հիմնադրամը 2026 թվականին միացել է «Ֆրանկոֆոնիայի միջազգային օրեր 2026» ծրագրին՝ նախաձեռնելով հայկական կինոժառանգության ֆիլմերի ցուցադրությունների շարք ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում։ Ցուցադրությունները նախատեսվում են իրականացնել Կանադայում, Շվեդիայում, Ստրասբուրգում, Շվեյցարիայում, Մեքսիկայում, Ուրուգվայում, Հնդկաստանում, Լիտվայում, Բուլղարիայում, Քուվեյթում, Թուրքմենստանում և Ղազախստանում։

Ծրագրի առաջին ցուցադրությունը կայացավ Կանադայում։ ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ և Օտտավայի «Ալիանս Ֆրանսեզ» մշակութային կենտրոնի հետ համագործակցությամբ կազմակերպվեց Հենրիկ Մալյանի «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմի հատուկ ցուցադրությունը։

Միջոցառման նպատակն էր ֆրանկոֆոն մշակութային միջավայրում ներկայացնել և հանրահռչակել հայկական կինոժառանգությունը՝ միաժամանակ նպաստելով մշակութային բազմազանության խթանմանը և երկրների միջև մշակութային երկխոսության ամրապնդմանը։

Հայաստանի կինոյի հիմնադրամը կարևորում է նման միջազգային նախաձեռնությունները, որոնք հնարավորություն են տալիս հայկական դասական կինոն ներկայացնել օտարերկրյա հանդիսատեսին, ընդլայնել հայկական մշակույթի ճանաչելիությունը և ամրապնդել միջմշակութային կապերը։ Ցուցադրությանը հաջորդած քննարկման ընթացքում ներկաները հնարավորություն ունեցան ավելի խորությամբ ծանոթանալու ֆիլմի ստեղծման պատմությանը, ինչպես նաև դրանում արտահայտված համամարդկային գաղափարներին և արժեքներին։


Մեկնաբանություններ

Պատասխանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի Պարտադիր լրացնել * նշվածը


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background