Նոր գիրք՝ ինքնաճանաչման մասին․ «Գտի՛ր քո Իկիգայը»

Written by on 26th March 2026

Friend’s House-ում մարտի 26-ին՝ ժամը 19:00-ին, տեղի կունենա գրող Ավետիք Հարությունյանի նոր՝ «Գտի՛ր քո Իկիգայը» գրքի պաշտոնական շնորհանդեսը։

Միջոցառմանը հրավիրված են բոլոր ընթերցասերները, ովքեր հետաքրքրված են ինքնաճանաչմամբ և կյանքի իմաստի որոնմամբ։ Գրքի հիմքում ընկած է ճապոնական «Իկիգայ» փիլիսոփայությունը՝ գաղափար, որը ներկայացնում է այն կետը, որտեղ հատվում են մարդու կիրքը, առաքելությունը, կոչումն ու մասնագիտությունը։

Հեղինակի ներկայացմամբ՝ աշխատությունը կառուցված է կենսափիլիսոփայական մոտեցման վրա և ներառում է շուրջ 800 հեղինակի 2500 աֆորիզմ, որոնք նպատակ ունեն օգնել ընթերցողներին բացահայտել իրենց կյանքի նպատակը։

Շնորհանդեսի ընթացքում այցելուները հնարավորություն կունենան գիրքը ձեռք բերել 20% զեղչով՝ հեղինակի մակագրությամբ։ Բացի այդ, կազմակերպիչները խոստանում են նաև անակնկալներ այն մասնակիցների համար, ովքեր միջոցառման ընթացքում կգնեն գիրքը։

Մուտքն ազատ է, և կազմակերպիչները հորդորում են բոլոր ցանկացողներին բաց չթողնել գրքի բացահայտման այս յուրահատուկ հնարավորությունը հաճելի և մտերմիկ միջավայրում։


Մեկնաբանություններ

Պատասխանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի Պարտադիր լրացնել * նշվածը


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background