Եղիշե Չարենց․ «Հեռացումի խոսքեր»
Written by Ռադիո Հայ on 6th August 2021
Երևանում նախորդ շաբաթ կայացավ Գրքի չորրորդ փառատոնը, որն այս տարի անցկացվեց չարենցյան «Ժամանակիդ շունչը դարձիր» խորագրով՝ գրողի 125-ամյակին ընդառաջ: Փառատոնի փակումը կայացավ գրական մրցանակաբաշխությամբ։ Գրական մրցույթը «Պոեզիա» և «Արձակ» անվանակարգերում էր։ «Պոեզիա» անվանակարգում հաղթող ճանաչվեց Լուսինե Եղյանը, «Արձակում»՝ Հովիկ Աֆյանը։
#YerevanBookfest 2021-ի շրջանակներում Եղիշե Չարենցի «Հեռացումի խոսքեր» բանաստեղծությունը կարդում է Նարինե Գրիգորյանը։