«Մանկական Եվրատեսիլ 2023»-ում Հայաստանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը

Written by on 27th November 2023

Ֆրանսիայի Նիցա քաղաքում կայացած «Մանկական Եվրատեսիլ 2023» երգի միջազգային մրցույթում հաղթող ճանաչվեց Ֆրանսիան՝ 228 միավորով, երկրորդ հորիզոնականում էր Իսպանիան՝ 201 միավորով, իսկ երրորդում՝ Հայաստանը, 180 միավորով։

Նշենք, որ մրցույթի հաղթողն ընտրվեց առցանց քվեարկության և ժյուրիի ձայների միջոցով՝ 50/50 հարաբերակցությամբ: Մրցույթին մասնակից երկրները 16-ն էին։

Հիշեցնենք, որ այս տարի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում» ներկայացրեց Yan Girls խումբը՝ «Do It My Way» երգով․ երաժշտության հեղինակը՝ Դավիթ Բադալյանն է, բառերինը՝ Մալենան և Վահրամ Պետրոսյանը, տեսահոլովակի ռեժիսորն է՝ Արթուր Մանուկյանը:


Մեկնաբանություններ

Պատասխանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի Պարտադիր լրացնել * նշվածը


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Background
Share
Share on Facebook
Share on Twitter
Share on Google+
Share on Pinterest
Love