Արցախյան պատերազմի մասին պատմող ֆիլմն ընդգրկվել է Օսկարի հավակնորդների երկար ցանկում
Written by Ռադիո Հայ on 4th December 2024
Արցախյան պատերազմի մասին պատմող ռեժիսոր Հասմիկ Մովսիսյանի «250 կմ» ֆիլմն ընդգրկվել է Օսկարի հավակնորդների երկար ցանկում, քանի որ 2024 թվականին կինոակադեմիայի որակավորման փառատոնում՝ 51-րդ Athens International Film Festival-ում, արժանացել է ԱՌԱՋԻՆ ՄՐՑԱՆԱԿԻ: Հայտնում է «Օբերտոն»-ը։
«Ֆիլմի համաշխարհային հաջողությունները և տասնյակից ավել միջազգային մրցանակները վկայում են այն մասին, որ հայ ստեղծագործողներն ունեն հնարավորություն արվեստի միջոցով միջազգային լսարանների հետ երկխոսելու և բանակցելու բացառիկ ներուժ՝ կրելով պատմության ուժն ու դիմացկունությունը՝ շնորհիվ նաև ֆիլմի ստեղծագործական թիմի բացառիկ աշխատանքի։
Oberton-ում մեծ պատիվ ենք համարում մեր մասնակցությունը որպես այս տպավորիչ կարճամետրաժ ֆիլմի համարտադրող և ձայնային հետարտադրության գործընկեր»,-նշված է ընկերության հաղորդագրությունում։