Ապրիլի 16-ը Հայ կինոյի օրն է
Written by Ռադիո Հայ on 16th April 2025
Ապրիլի 16-ը Հայ կինոյի օրն է, որի շրջանակում նախատեսվում են մի շարք միջոցառումներ և ֆիլմերի ցուցադրություններ:
ԿԻՆՈՔԱՅԼԵՐԹ, ժԱՄԸ՝ 14:00
Քայլերթ Երևան քաղաքում՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի բակից (Ամիրյան 26) մինչև Երևանի Շ․ Ազնավուրի անվան հրապարակ (Աբովյան 18, Կինոմոսկվայի բակ)։ Քայլերթի երթուղին՝ Ամիրյան 26, Մեսրոպ Մաշտոցի պողոտա, Եզնիկ Կողբացի փողոց, Զաքյան փողոց, Տերյան փողոց, Աբովյան փողոց, Փավստոս Բուզանդի փողոց, Արամի փողոց, Պուշկինի փողոց, Աբովյան 18:
ՄԱԼՅԱՆ 100՝ ՀԵՔԻԱԹՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ, ժԱՄԸ՝ 15:00
Հ. Մալյանի անվան կինոդերասանի թատրոնի Հ. Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացում. «Բարեկենդանը» (տևողությունը՝ 7 րոպե), «Կացին ախպերը» (տևողությունը՝ 7 րոպե), «Սուտլիկ որսկանը» (տևողությունը՝ 7 րոպե)։
ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ, ԺԱՄԸ՝ 19:00
Պրոֆեսիոնալ գիլդիաների 2-րդ մրցանակաբաշխություն. ոսկե մեդալի, պատվոգրերի, շնորհակալագրերի հանձնում կինոոլորտում իրենց ավանդն ունեցած անձանց։ Վայրը՝ Կինոյի տան մեծ դահլիճ:
ԱՊՐԻԼԻ 17
ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՎՐԻՄԱԺԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՀԵՏ, ԺԱՄԸ՝ 16:00
Հանդիպում Հայաստանի կինոյի հիմնադրամի միջմշակութային հաղորդակցության համակարգող, Եվրիմաժում հայաստանյան ներկայացուցիչ Սուսաննա Հարությունյանի հետ։ Հանդիպման թեմա` Եվրիմաժի գործունեությունը և առավելությունները, դիմելու ընթացակարգերը։ Հարց ու պատասխան։ Տևողությունը՝ 1,5 ժամ, վայրը՝ Հայաստանի կինոյի հիմնադրամ: