Համերգ՝ նվիրված Ղազարոս Սարյանի 105-ամյակին
Written by Ռադիո Հայ on 8th May 2025
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը մայիսի 10-ին սիրով հրավիրում է յուրահատուկ համերգային երեկոյի՝ նվիրված 20-րդ դարի հայ կոմպոզիտորական արվեստի ականավոր ներկայացուցիչ Ղազարոս Սարյանի 105-ամյակին։ Դասական երաժշտության սիրահարները հնարավորություն կունենան վայելելու կոմպոզիտորի` սարյանական կտավներից ոգեշնչված երաժշտությունը։
Համերգային ծրագրում կհնչեն Ղազարոս Սարյանի Պասակալիա սիմֆոնիկ նվագախմբի համար ստեղծագործությունը, «Հայաստան» սիմֆոնիկ պաննոն, Սիմֆոնիկ պատկերները։
Համերգային երեկոյի ընթացքում անվանի մենակատար Սիմոն Տրպչեսկու կատարմամբ կհնչի նաև Մորիս Ռավելի Դաշնամուրի կոնցերտը, ինչպես նաև՝ Գաբրիել Ֆորեի Պավանան։
Համերգը կղեկավարի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։