Արցախ․ Հիշողության արտեֆակտ
Written by Ռադիո Հայ on 17th September 2025
«Արցախ» նվագախմբի նաձեռնությամբ սեպտեմբերի 19-ին, Երազ այգում կայանալու է «Արցախ․ Հիշողության արտեֆակտ» միջոցառումը։
Նվագախմբի տարածած հաղորդագրության մեջ նշվում է․
«Ի՞նչ է լինում, երբ ժողովրդին զրկում են տնից, բայց չեն կարողանում զրկել հոգուց։
Երկու տարի առաջ այս օրը մտավ մեր պատմության մեջ որպես մեծ ցավի ու կորստի օր։ Օր, երբ հազարավոր արցախցիներ բռնի կերպով զրկվեցին իրենց հողից։ Բայց հնարավո՞ր է զրկել ժողովրդին իր երաժշտությունից, իր գույներից, իր հիշողությունից։
Սեպտեմբերի 19-ին մենք կհավաքվենք միասին ոչ թե սգալու, այլ արարելու։ Սա ստեղծագործական ակտ է, որտեղ բոլորս միասին ձայն ենք տալու լռությանը և կառուցվածք՝ հիշողությանը։
Այդ օրը երաժշտությունը կխորհրդանշի այն լեռների ձայնը, որը մեր սրտերում է և կտավի վրա գույները կարտացոլեն այն հողի գույնը, որը կարոտում ենք»։