LOVE REVERSED ալբոմի անոնսային ֆիլմը
Written by Ռադիո Հայ on 30th October 2025
Brunette-ը թողարկել է իր սպասված LOVE REVERSED ալբոմի կարճ, անոնսային ֆիլմը, որն այժմ հասանելի է YouTube-ում: Այս նոր նախագիծը ներկայացնում է Brunette-ի հոգու և երաժշտության ամբողջական աշխարհը՝ անցնելով սիրո բոլոր դեմքերով՝ խառնաշփոթից մինչև նուրբ սիրառատ պահեր, ցավից մինչև ուրախություն, հեռացմամբ մինչև միավորվում։
LOVE REVERSED ալբոմի ֆիլմը ժամերի ընթացքում մեծ տարածում է գտել յութուբյան հարթակում։ Այս պահի դրությամբ անոնսային ֆիլմը դիտել է 14 հազարից ավելի օգտատեր։
Ինչպես տեղեկանում ենք երգչուհու ինստագրամյան էջից, ալբոմի պրեմիերան կլինի նոյեմբերի 5-ին։