Բրյունետը թողարկել է 17 հզոր պատմություն մեկ ալբոմում

Written by on 6th November 2025

Հայկական շոու-բիզնեսի ամենագրավիչ և տաղանդավոր կատարողներից մեկը՝ Բրյունետը, ներկայացրել է իր նոր՝ ամբողջական «LOVE REVERSED» ալբոմը։ Ալբոմը ներառում է 17 թրեք, որոնք արդեն հասանելի են երգչուհու պաշտոնական YouTube ալիքում։

Երեկվա թողարկումից ընդամենը մի քանի ժամ անց՝ ալբոմի երգերն արդեն հավաքել են հազարավոր դիտումներ։ Թրեքլիստի առաջատարն այս պահին «Սովորում ես» երգն է՝ ավելի քան 20 հազար դիտումով, իսկ ամենաքիչ դիտում ունեցողը՝ «LOVE REVERSED» համանուն երգը, ունի մոտ 4400 դիտում։ Դիտումների քանակը շարունակում է աճել դինամիկ կերպով։

Ալբոմի թողարկումից առաջ Բրյունետը խոստացել էր, որ յուրաքանչյուր երգ կունենա իր պատմությունը։ Լսելով ալբոմը՝ կարելի է վստահ ասել, որ նա լիարժեք իրականացրել է այդ գաղափարը։

Մի խոսքով՝ շնորհավորում ենք Բրյունետի բոլոր երկրպագուներին այս սպասված անակնկալի առիթով և մաղթում ենք բարի լսում։

Կալիպսե Ղանդիլյան


Մեկնաբանություններ

Պատասխանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի Պարտադիր լրացնել * նշվածը


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background