Հենրիկ Մալյանի ստեղծագործական ժառանգությանը նվիրված ցուցահանդեսը բաց է Նարեկացի արվեստի միությունում

Written by on 28th November 2025

Հայաստանի կինոյի հիմնադրամը՝ «Մալյան 100» ծրագրի շրջանակում Նարեկացի արվեստի միությունում ներկայացրել է Հենրիկ Մալյանի 100-ամյակին նվիրված լուսանկարների ցուցահանդեսը։ Հայտնում են Հայաստանի կինոյի հիմնադրամից։

Ցուցահանդեսում ներկայացված են ռեժիսորի ընտանեկան արխիվից պահպանված եզակի լուսանկարներ, ֆիլմերի նկարահանման հրապարակներից կադրեր, ինչպես նաև Մալյանի ստեղծագործական կյանքի տարբեր փուլերը ներկայացնող փաստագրական նյութեր։ Ներկայացված նյութերը հնարավորություն են տալիս բացահայտել ստեղծագործողի անհատականությունը, մտածողության ձևավորումը և նրա արվեստի խորքային ազդեցությունը հայ ժամանակակից կինոյի վրա։ Միջոցառման ավարտին տեղի ունեցավ գործընկերային քննարկում, որի ընթացքում ներկայացվեց առաջիկա համատեղ նախաձեռնությունների շրջանակը՝ միտված հայկական կինոժառանգության հանրահռչակմանն ու զարգացմանը։

Ցուցահանդեսը բաց կլինի մինչև նոյեմբերի 29-ը՝ ժամը 17:00-ը, հնարավորություն ընձեռելով այցելուներին ծանոթանալու Հենրիկ Մալյանի հարուստ ստեղծագործական ժառանգությանը և նրա դերակատարությանը ազգային կինեմատոգրաֆիայի պատմության մեջ։

«Մալյան 100» ծրագրի նպատակն է հանրայնացնել Հենրիկ Մալյանի արվեստը, պահպանել նրա ստեղծագործական հիշողությունը և խթանել սերունդների կապը ազգային կինոյի պատմական ու գեղարվեստական ավանդույթների հետ։


Մեկնաբանություններ

Պատասխանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի Պարտադիր լրացնել * նշվածը


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background