Տեղի կունենա Հարություն Խաչատրյանի գիրք-ալբոմի շնորհանդեսը

Written by on 10th February 2026

Փետրվարի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայաստանի ազգային գրադարանի մեծ դահլիճում կկայանա մեր ժամանակի մեծանուն կինոռեժիսոր, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր, Հայաստանի կինոգործիչների միության նախագահ, բազմաթիվ միջազգային հեղինակավոր մրցանակների դափնեկիր Հարություն Խաչատրյանի «Մարդը Սպիտակ քաղաքից․․․» բացառիկ գիրք-ալբոմի համագրադարանային շնորհանդեսը։

«Մարդը Սպիտակ քաղաքից․․․» գիրք-ալբոմը եզակի գրավոր և վիզուալ ժառանգություն է, որն ամբողջական պատկերացում է տալիս Հարություն Խաչատրյանի ստեղծագործական ուղու, կինեմատոգրաֆիական մտածողության և արվեստի փիլիսոփայության մասին։ Ժողովածուն ներառում է հոդվածներ, հրապարակումներ, գնահատականներ և կարծիքներ ռեժիսորի կինոյի, կինոձեռագրի և կինոարվեստի վերաբերյալ, ինչպես նաև նրա հարցազրույցներն ու խորքային խորհրդածությունները կյանքի, մարդու և ժամանակի մասին։ Գրքում տեղ են գտել նաև համաշխարհային կինոյի ճանաչված վարպետների անդրադարձներն ու գնահատականները։

Գիրք-ալբոմը համալրված է կրիչով, որի վրա ներկայացված են Հարություն Խաչատրյանի ֆիլմերը՝ «Կոնդ», «Սպիտակ քաղաք», «Վերադարձ ավետյաց երկիր», «Պոետի վերադարձը» և «Սահման»։ Շնորհանդեսի ընթացքում նախատեսվում է նաև «Սպիտակ քաղաք» ֆիլմի դիտում, ինչպես նաև կինոարվեստին նվիրված գրականության նվիրաբերում Հայաստանի ազգային գրադարանին։

Միջոցառմանը ներկա կլինեն Հարություն Խաչատրյանը, գիրք-ալբոմի գաղափարի, նախագծի և առաջաբանի հեղինակ Արայիկ Մանուկյանը, ինչպես նաև կազմի նկարիչ և համադրող Սարգիս Հովհաննիսյանը։ Շնորհանդեսը կկայանա փետրվարի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայաստանի ազգային գրադարանի մեծ դահլիճում։ Մուտքն ազատ է։


Մեկնաբանություններ

Պատասխանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի Պարտադիր լրացնել * նշվածը


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background