Պարի միջազգային օրը Հայաստանում կնշվի նոր ձևաչափով

Written by on 2nd March 2026

ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գործող Պարի միջազգային խորհրդի որոշմամբ՝ ապրիլի 29-ը հռչակվել է Պարի միջազգային օր։

Հայաստանում այս տարի տոնը կնշվի նոր ձևաչափով և աննախադեպ մասշտաբով։ Ազգային երգ ու պարի ակադեմիան, «Կարին» ավանդական երգ ու պարի խմբի գլխավորությամբ, նախաձեռնել է հանրային մեծ միջոցառում՝ նվիրված Պարի միջազգային օրվան։

Ապրիլի 29-ին, ժամը 19։00-ին, Երևանի Ազատության հրապարակում նախատեսվում է համազգային բաց տոնակատարություն։ Կազմակերպիչների խոսքով՝ միջոցառման նպատակն է մեկ հարթակում համախմբել տարբեր սերունդների ներկայացուցիչների և աշխարհին ներկայացնել հայկական ավանդական պարի բազմադարյա ժառանգությունը։

Միջոցառմանը կարող են մասնակցել բոլոր ցանկացողները՝ միանալով ազգային երգ ու պարի տոնին և արժևորելով հայկական մշակութային ինքնությունը։


Մեկնաբանություններ

Պատասխանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի Պարտադիր լրացնել * նշվածը


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background