«Էնմերկարը և Էնսուխգիրաննան»․ Արատտային նվիրված վիպերգի շնորհանդես Երևանում
Written by Ռադիո Հայ on 19th March 2026
Մարտի 20-ին՝ ուրբաթ օրը, ժամը 18:30-ին, կկայանա «Էնմերկարը և Էնսուխգիրաննան» գրքի շնորհանդեսը։
Գիրքը Արատտային նվիրված վիպասանքի առաջին վիպերգն է․ շարքի երկրորդ և երրորդ հատորներն արդեն հրատարակված են։ Վիպերգը շումերերենից թարգմանել և ծանոթագրել է բանասեր, շումերագետ Արմեն Դավթյանը, ով հանդիսանում է Բյուրականի աստղաֆիզիկական աստղադիտարանի պատմամշակութային աստղագիտության բաժնի գիտաշխատող։
Միջոցառման ընթացքում նախատեսվում է նաև գրքի հեղինակային վաճառք։
Շնորհանդեսը տեղի կունենա Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի դահլիճում։
Մուտքն ազատ է։