Քենիայի բնաշխարհը՝ հայ լուսանկարչուհու աչքերով
Written by Ռադիո Հայ on 6th April 2026
Հայկական բարեգործական ընդհանուր միությունը հրավիրում է մասնակցելու երիտասարդ լուսանկարիչ Բեռտա Մարտիրոսյանի «Քենիան իմ աչքերով» խորագրով անհատական ցուցահանդեսի բացմանը։
Ցուցահանդեսը ներկայացնում է Քենիայի՝ աշխարհում ամենահարուստ կենսաբազմազանությամբ աչքի ընկնող երկրներից մեկի կենդանական աշխարհի բացառիկ լուսանկարներ։ Բեռտա Մարտիրոսյանի աշխատանքները բացահայտում են վայրի բնության գեղեցկությունը, վարքագիծն ու բազմազանությունը։
Բացման արարողությունը տեղի կունենա ապրիլի 16-ին, ժամը 19:00-ին, ՀԲԸՄ Հայաստանի դահլիճում (Մելիք-Ադամյան 2/2)։ Մուտքն ազատ է։
Ցուցահանդեսը կգործի ապրիլի 16-ից մինչև ապրիլի 20-ը ներառյալ՝ ամեն օր ժամը 10:00-ից մինչև 19:00-ն։
Բեռտա Մարտիրոսյանը վայրի բնաշխարհի լուսանկարիչ է։ Իր աշխատանքներում արտացոլում է վայրի բնաշխարհի գեղեցկությունը, վարքագիծն ու բազմազանությունը՝ միաժամանակ նպաստելով բնապահպանության մասին իրազեկվածությանը։
Բեռտան ակտիվ ներգրավված է վայրի բնաշխարհի վերաբերյալ հետազոտական ու պահպանման ծրագրերում, հատկապես՝ Հայաստանում։ Նա նաև Հայաստանի թռչուններին նվիրված առաջին համապարփակ լուսանկարչական գրքի հեղինակն է և կազմակերպում է թռչնադիտարկման շրջագայություններ, որի ընթացքում նաև ներկայացնում է իր գիտելիքն ու սերն առ բնություն։
Նրա լուսանկարները ցուցադրվել են ավելի քան 20 երկրներում։