Մետաքսեի ստեղծագործական ուղին՝ մեկ ցուցադրության մեջ
Written by Ռադիո Հայ on 7th May 2026
Հայաստանի ազգային գրադարանում մայիսի 8-ին կանցկացվի անվանի հայ բանաստեղծուհի, գրող, թարգմանիչ և հասարակական գործիչ, Հայաստանի գրողների միության անդամ Մետաքսեի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառում-ցուցադրություն։
Միջոցառման շրջանակում կբացվի գրականության, լուսանկարների և անձնական իրերի ցուցադրություն, որը հնարավորություն կտա վերարժևորելու Մետաքսեի ստեղծագործական ուղին և նրա թողած մշակութային ժառանգությունը։
Միջոցառումը տեղի կունենա մայիսի 8-ին, ժամը 14:00-ին, Հայաստանի ազգային գրադարան-ի փոքր դահլիճում։
Մուտքն ազատ է։