«Շրջայց թանգարանում»․ ներկայացվելու են հայկական մոդեռնիզմի հայտնի կառույցները

Written by on 12th May 2026

Մայիսի 23-ին, ժամը 12։00-ին, Հայկական մոդեռնիզմի կենտրոն-թանգարանում կկայանա «Շրջայց թանգարանում» միջոցառումը։

Միջոցառման շրջանակում կենտրոնի հիմնադիր-տնօրեն Անահիտ Թարխանյանը կներկայացնի ճարտարապետության վարպետ Արթուր Թարխանյանի առավել հայտնի նախագծերը, ինչպես նաև հայկական մոդեռնիզմի ժամանակաշրջանի նշանավոր կառույցների 3D մոդելներն ու հոլոգրաֆիկ պատկերները։

Մուտքն ազատ է, սակայն մասնակցության համար անհրաժեշտ է նախապես գրանցվել, քանի որ տեղերը սահմանափակ են։

Գրանցվելու համար անհրաժեշտ է Արթուր Թարխանյան կենտրոնի ֆեյսբուքյան էջին անձնական հաղորդագրությամբ ուղարկել անուն-ազգանունն ու հեռախոսահամարը։ Ազատ տեղերի առկայության դեպքում մասնակցության հայտը կհաստատվի, և այցելուն կընդգրկվի հյուրերի ցանկում։


Մեկնաբանություններ

Պատասխանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի Պարտադիր լրացնել * նշվածը


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background