Անհայտ էջեր մեծ վարպետի կյանքից․ Հովհաննես Նաղաշյանի հոբելյանական ցուցադրություն

Written by on 9th July 2026

Հայաստանի ազգային գրադարանը և Երևանի պատմության թանգարանը հուլիսի 10-ին կբացեն հայ փայտարվեստի նշանավոր վարպետ Հովհաննես Նաղաշյանի ծննդյան 150-ամյակին նվիրված բացառիկ ցուցադրությունը։

Հոբելյանական ցուցադրությունը հնարավորություն կտա բացահայտելու վարպետի ստեղծագործական ժառանգության մինչ այժմ անհայտ էջերը։ Առաջին անգամ հանրությանը կներկայացվեն Հովհաննես Նաղաշյանի երբևէ չցուցադրված էսքիզները, անձնական աշխատանքային գործիքները, ինչպես նաև նրա ստեղծագործական գործունեությունն արտացոլող բացառիկ նմուշներ, որոնք պատկերացում են տալիս վարպետի աշխատանքի ընթացքի և ստեղծագործական մտածողության մասին։

Վարպետի կարևոր պատվիրատուներից մեկը եղել է նաև Հանրային գրադարանը՝ ներկայիս Հայաստանի ազգային գրադարանը։ Այսօր էլ գրադարանի ցուցասրահները, հատկապես Պատմության ցուցասրահը, զարդարված են Հովհաննես Նաղաշյանի հեղինակած բացառիկ աշխատանքներով։ Հայաստանի ազգային գրադարանում պահպանվում է վարպետի ամենամեծ և ամբողջական ստեղծագործական ժառանգություններից մեկը, ինչը ցուցադրությանը հաղորդում է առանձնահատուկ արժեք։

Ցուցադրության բացումը տեղի կունենա հուլիսի 10-ին, ժամը 11:00-ին, Հայաստանի ազգային գրադարանի Պատմության ցուցասրահում։

Ցուցասրահը բաց կլինի բոլոր այցելուների համար, ովքեր հնարավորություն կունենան ոչ միայն մասնակցելու ցուցադրության բացմանը, այլև ծանոթանալու Հովհաննես Նաղաշյանի բացառիկ ստեղծագործություններին և Հայաստանի ազգային գրադարանում պահպանվող նրա հարուստ ժառանգությանը։

Մուտքն ազատ է։


Մեկնաբանություններ

Պատասխանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի Պարտադիր լրացնել * նշվածը


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background