Արվեստն ու ընկերությունը մեկ տարածքում․ բացվել է «Ընկերներ» ցուցահանդեսը

Written by on 6th August 2026

Ժամանակակից արվեստի թանգարանում բացվել է «Ընկերներ» խորագրով ցուցահանդեսը, որը թանգարանը և Թաթուլ Առակյանը համատեղ ներկայացնում են իրենց հավաքածուներից։ Ցուցահանդեսը նվիրված է հայ ժամանակակից արվեստի նշանավոր ներկայացուցիչ Արման Գրիգորյանի հիշատակին։

Ցուցահանդեսի համադրական գաղափարը հիմնված է Արման Գրիգորյանի ստեղծագործական սկզբունքներից մեկի վրա։ Արվեստագետն իր համադրած ցուցահանդեսներում մշտապես իր ստեղծագործությունները ներկայացնում էր ընկերների աշխատանքների կողքին՝ ձևավորելով մի տարածք, որտեղ արվեստն ու մարդկային հարաբերությունները դառնում էին մեկ ամբողջություն։ Այդ գաղափարն արտացոլված է նաև ցուցահանդեսի խորագրում՝ «Ընկերներ», որն ամբողջացնում է արվեստագետի ստեղծագործական և մարդկային աշխարհը։

Ցուցադրությանը ներկայացված են Արման Գրիգորյանի և նրա արվեստակից ընկերների ստեղծագործությունները, որոնք հնարավորություն են տալիս նորովի բացահայտելու արվեստագետի գեղարվեստական մտածողությունն ու նրա ազդեցությունը ժամանակակից հայկական արվեստի վրա։

Ցուցահանդեսը կգործի մինչև 2026 թվականի օգոստոսի 25-ը։

Ժամանակակից արվեստի թանգարանը հրավիրում է արվեստասեր հանրությանը, մասնագետներին և լրատվամիջոցների ներկայացուցիչներին այցելել ցուցահանդես, արժևորել Արման Գրիգորյանի արվեստն ու հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին։


Մեկնաբանություններ

Պատասխանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի Պարտադիր լրացնել * նշվածը


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background