Հայուհու ֆիլմը՝ միջազգային կինոփառատոնում․ աջակցելու համար անհրաժեշտ է ընդամենը 4 րոպե
Written by Ռադիո Հայ on 3rd September 2026
Լիլիթ Մովսիսյանը մասնակցում է HIGGSFIELD GLOBAL FILM FESTIVAL-ին՝ իր ստեղծած ֆիլմով, և սոցիալական ցանցերում դիմել է ընկերներին ու հետևորդներին՝ խնդրելով աջակցել ֆիլմի տարածմանը։
«Ինձ պետք է ձեր օգնությունը. մասնակցում եմ HIGGSFIELD GLOBAL FILM FESTIVAL-ին, և ձեր ընդամենը մեկ դիտումը կարող է բավական օգտակար լինել ֆիլմը մրցունակ դարձնելու համար»,- գրել է Լիլիթ Մովսիսյանը։
Նա նշել է, որ ֆիլմը ստեղծել և գեներացրել է անձամբ։
Լիլիթը նաև կոչ է արել դիտել ֆիլմը, հավանելու դեպքում՝ լայքել, իսկ հատկապես հավանելու դեպքում՝ կիսվել հղումով՝ ընդգծելով, որ ֆիլմի դիտումը ընդամենը մոտ չորս րոպե է տևում։
«Եթե հաղթեմ, ես կապրեմ ավելի երջանիկ և ուրախ, ձեզ դրանից ոչինչ չի լինի։ Բայց լավ մարդ լինելը ոչ ոք չի արգելել»,- իր գրառման մեջ գրել է նա։