Author: Ռադիո Հայ

Page: 36

Հոկտեմբերի 11-ին Ստեփանակերտի «Եվրոպա Արցախ» հյուրանոցում կբացվի «Մենք կվերադառնանք. փրկված պատառիկներ» ցուցահանդեսը: Ցուցահանդեսում կներկայացվեն ղարաբաղյան երրորդ պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքներից հոգևոր և մշակությաին արժեքներ: Ցուցահանդեսը կտևի մինչև 2021 թվականի նոյեմբերի 11-ը:

Մայրաքաղաքի ամենանշանակալի մշակութային իրադարձության՝ Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մեկնարկը տրված է: Մեկ շաբաթ շարունակ՝ հոկտեմբերի 3-10-ը, հայ հասարակությունը բացառիկ հնարավորություն կունենա վայելելու ամենամյա կինոտոնը։ 18-րդ «Ոսկե ծիրան»-ի պաշտոնական բացման արարողությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 3-ին «Մոսկվա» կինոթատրոնում։ Արարողությանը մասնակցել են փառատոնի անվանի հյուրերը, ժյուրիի անդամները, մրցույթային և ոչ մրցույթային ծրագրերի մասնակիցները։ Արարողության մեկնարկին ներկայացվել […]

Մահացել է սիրված երգիչ, երգահան, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Հակոբյանը, առավել հայտնի Հայկո բեմական կեղծանվամբ։ Երգիչը, 2007 թ. ներկայացրել է Հայաստանը «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի ժամանակ և զբաղեցրել 8-րդ տեղը։ 2007 թ., 2010 թ. և 2011 թ. արժանացել է «Տարվա լավագույն կոմպոզիտոր» մրցանակին՝ «Մի վախեցիր», «Սպանված աղավնի», «Խաչագողի հիշատակարանը» ֆիլմերի երաժշտության համար։ Գրել է նաև […]

ՀՀ նկարիչների միությունում այսօր, ժամը 19:00-ին, կմեկնարկի «1080 ժամ» խորագրով ֆոտոպատմության եռօրյա ցուցադրությունը՝ նկարահանված 44-օրյա պատերազմի ընթացքում։ Միջոցառումը նվիրվում է Արցախյան պատերազմի մասնակից բոլոր քաջ հայորդիներին։ Ֆոտոպատմության հեղինակն է Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից Միքայել Նազարենկոն: Ցուցադրությունը ռազմաճակատում անցկացրած յուրաքանչյուր օրվա, պատերազմի մասնակիցների առօրյայի, կենցաղի, կռվի խաղաղ կողմի մասին է: ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ եռօրյա […]

Եվրոպական ժառանգության օրերը յուրաքանչյուր տարի անցկացվում են Եվրոպական մշակութային կոնվենցիային (1954 թ.) միացած 50 եվրոպական երկրներում: Ծրագրի իրականացման մտահղացումը 1984 թվականին ծագել է Ֆրանսիայում՝ «Պատմական հուշարձանների բաց դռների օր» խորագրի ներքո: «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագիրը պաշտոնապես հաստատվել է Եվրոպայի խորհրդի կողմից 1991 թվականին, իսկ 1999 թվականին ծրագրին միացել է նաև Եվրամիությունը, և նախաձեռնությունը սկսել է […]

Իվետա Մուկուչյանը չի դադարում մեզ հիացնել իր թեժ տեսահոլովակների շարքով։ «Տուր պատճառ» երգի տեսահոլովակի դիտումները ցույց են տալիս, որ այն ընդունվել ու սիրվել է լսարանի կողմից։ Տեսահոլովակն այս պահին արդեն ունի մոտ 30 000 դիտում, և սա այն դեպքում երբ չի լրացել նույնիսկ տեսահոլովակի տեղադրման 24 ժամը։ Խոսքերի, երաժշտության հեղինակը Նիգ Եգիբյանն է <3

ԱՄՆ Ֆրեզնո քաղաքում կցուցադրվի վավերագրող կինոռեժիսոր, Բրիտանական թագավորական ծովային հետևակային նախկին հրամանատար Էմիլ Գեսսենի՝ արցախյան պատերազմի մասին պատմող վավերագրական ֆիլմը՝ «45 օր. պայքար հանուն ազգի»։ Fox26 News-ը գրում է, ֆիլմի ցուցադրությունը կկայանա Tower Theater-ում սեպտեմբերի 19-ին: Տոմսերի վաճառքի հասույթը կտրամադրվի մի քանի հայկական բարեգործական կազմակերպությունների, որոնք աջակցում են Հայաստանում և Արցախում կարիքավորներին: «45 օր. պայքար […]

ՆԵՄՐԱ հայկական ռոք խումբը լսարանի դատին է ներկայացրել հերթական գեղեցիկ տեսահոլովակը՝ “Daisy”-ն։ Այն մեկ օրվա դիտումների քանակով գերազանցել է խմբի նախորդ բոլոր տեսահոլովակներին: “Daisy”-ն՝ ինչպես մի քանի տարի առաջ Գյումրիի համերգներից մեկի ժամանակ խոստացել էր խմբի վոկալիստ Վանը, նկարահանվել է Գյումրիում, «Հայուհի» թանգարանում: Ուզում ենք տեղեկացնել, որ այս տարածքում, 1967թ․-ին իրականացվել են «Եռանկյունի» ֆիլմի նկարահանումները, […]

Սիցիլիայում մեկնարկել են, ռեժիսոր Ջեսիկա Վուդվորթի և հայկական կողմի համապրոդյուսեր Անժելա Ֆրանգյանի՝ «Ամրոց» լիամետրաժ խաղարկային նախագծի նկարահանումները։ Ֆիլմը համարտադրություն է Հայաստանի, Բելգիայի, Իտալիայի, Նիդերլանդների և Բուլղարիայի միջև։ Նշենք, որ ֆիլմի գլխավոր դերակատարներից մեկը հայ դերասան Սամվել Թադևոսյանն է: Ֆիլմում խաղալու է հոլիվուդյան հայտնի դերասանուհի Ջերալդին Չապլինը։ Հայկական կողմի համապրոդյուսեր Անժելա Ֆրանգյանը պատմում է․ «Երբ ինձ […]

«Հայազգի լեգենդար վիզուալ էսսեիստ». այսպես է ներկայացնում ռեժիսոր Արտավազդ Փելեշյանին հանրահայտ Նյու Յորքի կինոփառատոնը (New York Film Festival)։ Ընդամենը օրեր առաջ կազմակերպիչները ուրախությամբ հայտարարեցին, որ Արտավազդ Փելեշյանի վերջին՝ «Բնություն» ֆիլմի համաշխարհային փառատոնային պրեմիերան տեղի կունենա Նյու Յորքի կինոփառատոնում։ New York Film Festival այս տարի կազմակերպվում է 59-րդ անգամ։ Սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 10-ը հանրահայտ Լինկոլն կենտրոնում […]


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Background
Share
Share on Facebook
Share on Twitter
Share on Google+
Share on Pinterest
Love