Author: Ռադիո Հայ
Page: 43
Բուլղարիայի Վառնա քաղաքում շուտով տեղադրվելու է ֆրանսիահայ հայտնի շանսոնյե Շառլ Ազնավուրի արձանը: Այս մասին ֆեյսբուքյան գրառման միջոցով հայտնել է Ազնավուրի դուստրը՝ Սեդա Ազնավուրը: Նա մասնավորապես գրել է․ «Բուլղարիայի Վառնա քաղաքում կտեղադրվի Շառլ Ազնավուրի արձանը: Ծրագիրը կիրականացվի Վառնայի Հայկական բարեգործական ընդհանուր միության և «Ազնավուր» հիմնադրամի համագործակցության միջոցով: Հուշագիրն արդեն իսկ ստորագրվել է և շուտով կյանքի կկոչվի»,- գրել […]
Օրեր շարունակ Հայաստանում և Արցախում էր ուկրաինացի կինեմատոգրաֆիստների խումբը: Նրանք ֆիլմ են նկարահանում տաղանդավոր կինոռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ, թե՛ Ուկրաինայում, թե՛ Հայաստանում մեծ սեր և ճանաչում վայելով գործիչ Ռոման Բալայանի մասին: Այս մասին տեղեկանում ենք Կինեմատոգրաֆիստների միությունից։ Նրանք նկարահանումներ իրականացրեցին Երևանում՝ Փարաջանովի թանգարանում, Պանթեոնում, երևանյան փողոցներում, սրճարաններում ու ռեստորաններում, Երևանի կոնյակի գործարանում և բոլոր այն վայրերում, […]
Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատի ցուցասրահում բացվել է «Ադրբեջանը քաղաքակրթության թշնամի» խորագրով ցուցահանդես. այն բաց կլինի երկու շաբաթ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմինե Հայրապետյանն ասել է, որ ցուցահանդեսին ներկայացվել է Արցախի օկուպացված տարածքներում գտնվող 46 հուշարձանի նկար: Ա. Հայրապետյանի խոսքով՝ ցուցադրված նկարներում հուշարձաններն այն տեսքով են, որ ունեցել […]
Ավարտվեց «Ну-ка, все вместе!» նախագծի երրորդ եթերաշրջանը, որտեղ իր կատարյալ վոկալային տվյալներով ժյուրիին հիացրեց հայազգի երգչուհի Սյուզաննա Մելքոնյանը, և վաստակեց «Ну-ка, все вместе!» նախագծի երրորդ եթերաշրջանի հաղթողի տիտղոսը։ Սյուզաննան հանդես եկավ Սելին Դիոնի «I surrender» երգով, և վաստակեց 99 միավոր: Հայուհու կատարումը վեճի առիթ դարձավ 100 ժյուրիների առաջնորդ Սերգեյ Լազերևի և ժյուրիի անդամ, երգչուհի Սաշա […]
Քարին տակ գյուղի, Շուշի քաղաքի, Ստեփանակերտ քաղաքի կադրերը, Հայաստանի Արցախի շրջանի լանդշաֆտը տրամադրել է Դավիթ Աբրահամյանը։
Ապրիլի 23-ին՝ ժամը 18:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա «Անցյալից պատգամ ապագային» խորագիրը կրող ցուցահանդես՝ նվիրված Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին: Ցուցահանդեսին կներկայացվեն «Հայ ասպետ» ԿԲՀ-ի միջնակարգ դպրոցի 3-րդ և 9-րդ դասարանների աշակերտների աշխատանքները: Միջոցառման բացմանը դպրոցի սաները կկատարեն նաև Կոմիտասի ստեղծագործություններից: «Երեխաները իրենց աշխատանքների միջոցով արտահայտում են ապրելու կամք և լավատեսություն ապագայի նկատմամբ»,-նշում է «Հայ […]
Հադրութի մշակույթի և երիտասարդության բաժնի վարիչ Երազիկ Հայրիյանի, «Դիզակ» թերթի խմբագիր Լիանա Պետրոսյանի և շրջանի հուշարձանների պահպանության բաժնի ղեկավար Գայանե Բուդաղյանի համատեղ նախաձեռնությամբ Երևանում բացվել է «Դիզակ Արտ» մշակութային կենտրոնը: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ընկերության համահիմնադիր Երազիկ Հայրիյանն ասել է, որ այն կլինի մշակութային օջախ, ինչպես նաև երիտասարդների հավաքատեղի, ժամանցի վայր: Նրա խոսքով՝ նախատեսվում է […]
Երկարատև դադարից հետո «Դորիանս» ռոք խումբը, թավջութակահար Արտյոմ Մանուկյանի հետ համագործակցությամբ ներկայացել է նոր երգով։ Այն նվիրվում է Արցախյան պատերազմի զոհերին և նրանց ընտանիքներին։ Երաժշտության հեղինակը «Դորիանս» խմբի մենակատար Գոռ Սուջյանն է, իսկ խոսքերը գրել է Վարդան Զադոյանը, ով նաև տեսահոլովակի ռեժիսորն է։
Լավ լուր LADANIVA-ի բոլոր երկրպագուների համար: Վերջապես կայանալու է երկար սպասված մենահամերգը. այն անցկացվելու է հենց Երևանում՝ մայիսի 29-ին։ Նշենք, որ LADANIVA-ն առաջին անգամ է Հայաստանում հանդես գալու մենահամերգով։ Տոմսեր կարող եք ձեռք բերել այսօր, ժամը 18.00-ից։

Հայաստանը ներկայացնող լուսանկարիչ Վաղինակ Ղազարյանի «Քնած զինվորի» նկարը World Press Photo ֆոտոժուռնալիստիկայի միջազգային հեղինակավոր մրցույթում մրցանակի է արժանացել՝ «Ժամանակակից խնդիրներ-մեկ լուսանկարով» անվանակարգում։ Ինչպես նշվում է նկարի բնութագրում, զինվորը պառկած է խրամատում՝ պոլիէթիլենային ծածկույթի վրա։ Նկարն արվել է արցախյան պատերազմի օրերին Սյունիքի հյուսիսարևելյան մասում, Ներքին Խնձորեսկում, 2020 թվականի հոկտեմբերի 31-ին: Վաղինակ Ղազարյանը 3 մրցանակակիրներից մեկն է։ […]