Author: Ռադիո Հայ

Page: 46

Հայաստանի թատերական գործիչների միությունը ներկայացրել է «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխության երկրորդ փուլ անցած աշխատանքները: «Լավագույն մանկական ներկայացում» անվանակարգում ներկայացված են Սամսոն Մովսեսյանի «Ալադին»-ը (Գ.Սունդուկյանի անվ. թատրոն), Կարեն Խաչատրյանի «Ոզնու մուշտակը» (Տիկնիկային թատրոն), Դավիթ Հարությունյանի «Ջրահարսը» (Պատանի հանդիսատեսի թատրոն), Նարինե Մալյանի «Շրջված երազ»-ը (Հ. Մալյանի անվան թատրոն): «Լավագույն երիտասարդ դերասանուհի» անվանակարգում ներկայացված են Մերի Մովսիսյանը՝«Կախարդական սրինգ» ներկայացման մեջ Պամինային մարմնավորելու […]

«Fondation Cartier»-ը ներկայացրել է հայ ռեժիսոր Արտավազդ Փելեշյանի «Բնություն» ցուցահանդեսին նվիրված առցանց նախագիծ։ Այն հիմնադրամում բացվել է նախորդ տարվա հոկտեմբերին և կշարունակվի մինչև այս տարվա ապրիլի 25-ը։ Նախագիծը, որը կրում է «Հադիպում Արտավազդ Փելեշյանի հետ» խորագիրը, ներառում է տասը կինոաշխատանք, որոնք առավել ամբողջական են բնութադրում նրա ստեղծագործական ճանապարհը, ինչպես նաև հազվագյուտ փաստաթղթեր, արխիվային լուսանկարներ և […]

Մարտի 23-ին՝ ժամը 19.30-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում հնարավորություն կունենաք ունկնդրելու 20-րդ դարի խոշորագույն կոմպոզիտոր Դմիտրի Շոստակովիչի 10-րդ սիմֆոնիան՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի մեկնաբանմամբ։ Համերգը կղեկավարի նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։ 10-րդ սիմֆոնիան բաղկացած է չորս մասից, այն առաջին անգամ կատարվել է Լենինգրադի ֆիլհարմոնիկ նվագախմբի կողմից 1953 թվականի դեկտեմբերի 17-ին։ 10-րդ սիմֆոնիան հեղինակի […]

Նախօրեին հայտնի դարձավ «Օսկար» 93-րդ մրցանակաբաշխության հավակնորդների անունները։ Այս տարվա անվանացանկում կան ամերիկահայ երկու կինեմատոգրաֆիստների անուններ։ Մադլեն Շարաֆյանն առաջադրվել է Ամերիկյան կինոակադեմիայի մրցանակի «Բույն» ֆիլմի համար «Լավագույն կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ» անվանակարգում։ Մյուս թեկնածուն Սև Օհանյանն է՝ «Հուդան և Սև մեսիան» ֆիլմի պրոդյուսերներից մեկը, որը «Օսկարի» է առաջադրվել վեց, այդ թվում «լավագույն ֆիլմ» անվանակարգում։ Ըստ սյուժեի՝ […]

25-ամյա ֆրանսահայ երգչուհի Անահիտ Բոյաջյանը, իր ելույթով տպավորել է Ֆրանսիական «Ձայնը» նախագծի ժյուրիի բոլոր 4 անդամներին և ստիպել շրջվել։ Նա կատարել է «Հինգալա» երգի վերամշակված, երկլեզու տարբերակը։ Ֆրանսիական LCI-ի հաղորդմամբ՝ Անահիտը ցանկացել է իր երգով սիրո ու համերաշխության ուղերձ հղել, որը նրա մոտ ստացվել է։ Բեմում Անահիտին ուղեկցում էին հայրն ու եղբայրը, որոնք ևս երաժիշտներ […]

Հայ հանդիսատեսը բացառիկ հնարավորություն ունի մարտի 16-ին, ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում ունկնդրելու Բեթհովենի ջութակի կոնցերտը՝ Իզաբել Ֆաուստի կատարմամբ: Համերգը կղեկավարի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը: Սա Իզաբել Ֆաուստի երրորդ համագործակցությունն է նվագախմբի հետ: Առաջին անգամ Ֆաուստը ելույթ է ունեցել Հայաստանում՝ Ֆիլհարմոնիկ նվագախմբի Երեւանյան 7-րդ միջազգային երաժշտական փառատոնի բացման […]

Ապրիլի 7-ին՝ ժամը 20:00-ին, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա Գոհար Հովհաննիսյանի մենահամերգը: «Արշալույս» խորագիրը կրող մենահամերգի ուղերձն այն է, որ մեր երկրի վրա էլ արշալույս կբացվի, իսկ խորագիրն է՝ «Եկեք միասին մեծարենք հերոսածին մայրերին»: Դահլիճի 70 %-ի հրավիրատոմսերը տրամադրվելու են հերոսածին մայրերին: Հանդիսատեսը կարող է տոմսեր ձեռք բերել և […]

Սիրված երգչուհի Արփին և «Եվրատեսիլ 2017»-ում Կիպրոսը ներկայացրած Հովիգ Դեմիրճյանը հանդես են եկել դուետով՝ «Լուսաբաց» Հեղինակ ՝ Հովիգ Խոսքերը՝ հայերեն  ՝ Արմինե Հայրիյանի հունարեն ՝ Կատերինա Մարցուկուի

Երեկ «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ հայկական, բելգիական և ֆրանսիական համատեղ արտադրության «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմի երևանյան պրեմիերան։ Հիշեցնենք, որ ֆիլմն անցած տարի ընդգրկվել էր Կաննի միջազգային 73-րդ փառատոնի «The First Features» մրցութային ծրագրում, ռեժիսորը Նորա Մարտիրոսյանն է, պրոդյուսերը՝ Անի Որսկանյանը։ Ռեժիսորի այս աշխատանքը անկախությունից հետո Կաննում ներկայացված առաջին ֆիլմն է Հայաստանից։ «Երբ որ քամին հանդարտվի» […]

Մարտի 18-ից 28-ը «Սարգիս Մուրադյան» պատկերասրահում կկայանա դերասան Վարդան Պետրոսյանի՝ «Մեր հոգսերի գարունը» խորագրով գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսը։ Ամեն օր, երեկոյան ժամը 19-ին, Վարդան Պետրոսյանը ներկայացնելու է իր նկարների պատմությունը։ Այս մասին տեղեկանում ենք դերասանի ֆեյսբուքան էջից։ Գրառման վերջում նա նշել է, որ ցուցահանդեսը նվիրում է բոլոր այն կանանց, ովքեր ողջ պատերազմի և նրան հաջորդած չորս […]


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Background
Share
Share on Facebook
Share on Twitter
Share on Google+
Share on Pinterest
Love