Author: Ռադիո Հայ
Page: 48
Հանրահայտ հայ երգչուհի Սիրուշոն, նորվեգացի երգիչ, «Եվրատեսիլ-2009» մրցույթի հաղթող Ալեքսանդր Ռիբակի հետ հանդես է եկել նոր զուգերգով։ Այն կոչվում է «Stay»։ Վայելե՛ք տեսանյութը 🙂 Ի դեպ, երաժշտության և խոսքերի հեղինակը Սիրուշոն է
Թուրքիայում նեղսրտել են Կիպրոսի Հանրապետության հունական հատվածում որոշ թուրքական անվանումներ ունեցող փողոցների անվանափոխություններից: Թուրքական «Hürriyet» իշխանամերձ լրատվակայքի հոդվածում Կիպրոսի հույներին մեղադրում են 1974-ից առաջ կղզու հարավային հատվածում եղած թուրքական թաղամասերին տիրանալու, այժմ էլ այդ թաղամասերի փողոցների անունները վերացնելու մեջ՝ մոռանալով նույն թվականին Թուրքիայի կողմից իրականացված և առ այսօր շարունակվող Կիպրոսի գրեթե կեսի օկուպացիան: Հայտնում է […]
Հայաստանի պետական ջազ նվագախումբը կներկայանա «Ռետրո ջազ» խորագրով համերգով։ Փետրվարի 19-ին և 20-ին, ժամը 19:00-ին Հայաստանի ճարտարապետների միության շենքի դահլիճում Ջազ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ սպասվում է երաժշտական ճանապարհորդություն դեպի 20-րդ դարի առաջին կես՝ մեծ ջազ նվագախմբերի ոսկե ժամանակաշրջան.Դյուկ Էլլինգտոն, Գլեն Միլլեր, Թոմի Դորսի, Քաունթ Բեյսի, Արտեմի Այվազյան …: «Մեկ համերգի […]
Փետրվարի 6-ին Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում կայացավ ամերիկացի ռեժիսոր, դերասան, սցենարիստ և գրող Վուդի Ալլենի «Ճախրող լամպը» պիեսի համանուն ներկայացման պրեմիերան: «Ճախրող լամպն» իր պատմությամբ ու խնդիրներով, ըստ ներկայացման ռեժիսոր Մերի Մարգարյանի, մոտ է մեր հասարակության ապրումներին։ «Գործն ունի շատ ինքնակենսագրական տարրեր: Ամենակարեւորը՝ այն ընտանիքի մասին է: Ես առաջնահերթ ուշադրություն եմ դարձնում այն փաստին՝ արդյոք հանդիսատեսն ունի՞ տվյալ […]
Սեպտեմբերի 15-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք համերգով կմեկնարկի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 15-րդ՝ հոբելյանական համերգաշրջանը։ Այսօր այդ առիթով հրավիրված ասուլիսի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նախ ամփոփեց անցած՝ 14-րդ համերգաշրջանը։ Պարոն Սմբատյանի տեղեկացմամբ՝ 14-րդ համերգաշրջանում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Հայաստանում ունեցել է 6 փառատոն, 51 համերգ, […]
Երկար դադարից հետո բացառիկ հնարավորություն վայելելու Ջուզեպե Վերդիի հայտնի օպերան՝ «Տրավիատան»՝ մասնակցությամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի, Հայաստանի պետական կամերային երգչախմբի և անվանի միջազգային կատարողների` ի աջակցություն Բեյրութի: Համերգից գոյացած ողջ հասույթը կկրկնապատկվի ՀԲԸՄ-ի կողմից և կուղղվի Բեյրութում աղետից տուժած հայկական մշակութային կենտրոնների վերականգնմանը: Բացօթյա բարեգործական համերգը տեղի կունենա սեպտեմբերի 4-ին՝ 20:00-ին ՀՀ ազգային ժողովի այգում: […]
Տեղի կունենա Հայկ Մելիքյանի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի լարային կազմի համերգի առցանց ցուցադրությունը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը շարունակում է համերգների առցանց ցուցադրությունը։ Օգոստոսի 20-ին՝ ժամը 19.00‚ հրավիրում ենք միանալու ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար Հայկ Մելիքյանի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի լարային կազմի համերգին‚ որը կայացել է «Music 20» առցանց միջազգային փառատոնի ընթացքում։ Համերգը ղեկավարում […]
Դերեք Շերինյանն այն ֆենոմենալ հայերից է, ով ավելի հայտնի է արտերկրում, քան իր հայրենիքում։ Եկեք ուղղենք այդ սխալը։ Շերինյանի բազմատաղանդ լինելը բազմիցս ապացուցվել է Էլիս Քուփերի երաժշտության միջոցով, ով մի անգամ նրան կոչել է «Ստեղնաշարային կալիգուլա»։ Եղել է Dream Theater, Black Country Communion խմբերի անդամ, այժմ նվագում է Sons Of Apollo-ում։ Շրջագայելով ու համագործակցելով լեգենդար […]
Եվս մեկ քայլ դեպի հաղթանակ: Մաշա Մնջոյանը շարունակում է պայքարել Ավստրալիայի «Ձայնը» (անգլ.՝ The Voice) հեռուստանախագծում: «Ձայնի» հերթական փուլում Մաշա Մնջոյանը, անցնելով Boy George-ի թիմ, մրցեց Էլիզ Սեն-Լեֆաոյի հետ, որի ընթացքում երկուսն էլ կատարեցին Ուիթնի Հյուսթոնի «I Have Nothing» հիթը: Մարզիչն ընտրելով Մաշային՝ թույլ տվեց մեր հայրենակցին շարունակել իր պայքարը նախագծում: ԹԵՄԱՏԻԿ: Մաշա Մնջոյանի հաղթարշավն […]