Author: Ռադիո Հայ

Page: 53

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ երաժշտարվեստի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և ակնա­ռու ձեռքբերումների համար մեծանուն կոմպոզիտոր, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքա­նշա­նով: Շարունակությունը կարդացեք այստեղ։

Գաղտնիք չէ, Ռադիո Հայի եթերում հնչում են տարբեր ժանրերի ու ոճերի երգեր տարբեր արտիստների ու խմբերի կողմից։ Այս անգամ «Երգազրույցի» հյուրերն են մեր եթերներից անպակաս Դետք բոյ բենդը։ Այն ձևավորվել է 2015 թվականին և ներկայիս կազմում են Արման Պետրոսյանը, Վահան Կիրակոսյանը և Միքայել Մելքումյանը։ Տղաների այցելության առաջին առիթը նոր թողարկված «You & I» սինգլն է, […]

Մի քանի ամիս դադարից հետո Ռադիո Հայը վերսկսում է իր «Երգազրույցների» շարքը, որի հյուրերն են Empyray (Էմփիրեյ) սիրված ռոք խմբի հիմնադիր, կիթառիստ Կարեն Արզումանյանը, դաշնակահարուհի Գիսանե Պալյանն ու խմբի նոր անդամ, վոկալիստ Էմիլ Խոսրովյանը։ Զրույցը ծավալվել է խմբի նոր կազմի, սինգլի և ապագա գործունեության շուրջ։ Հայկական Empyray խմբին են միացել վոկալիստ Էմիլ Խոսրովյանը և հարվածային […]

Արթուր Թարխանյան կենտրոնը դեռևս պաշտոնապես չի բացվել։ Նորություններին և անհրաժեշտ տեղեկատվությանը ծանոթանալու համար հետևե՛ք թանգարանի ֆեյսբուքյան էջին։ Հոկտեմբերի 11-ին դեռևս պաշտոնապես չբացված Արթուր Թարխանյանի կենտրոն էին այցելել մի խումբ ճարտարապետներ Շվեյցարիայից։ Ժամանած խմբի էքսկուրսավար, մասնագիտությամբ ճարտարապետ Արմինե Ղազարյանը պատմեց, որ Հայաստանում տուրիզմի  նոր տենդենց է ձևավորվել՝ նվիրված ոչ թե քրիստոնեական, միջնադարյան ճարտարապետությանը, այլ սովետական մոդեռնիստական […]

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, WCIT համաշխարհային նվագախմբի ղեկավար Սերգեյ Սմբատյանը տպավորված է Հանրապետության Հրապարակում հոկտեմբերի 6-ին կայացած համերգով և արհեստական բանականության կողմից մշակված երաժշտությամբ:  «Արմենպրես»–ի հետ զրույցում Սմբատյանը կիսվել է իր տպավորություններով ու պատմել նվագախմբի հետագա ծրագրերի մասին: – Պարոն Սմբատյա՛ն, Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի շրջանակում ստեղծված WCIT նվագախումբը ազդարարեց Երևանում WCIT-2019 համաժողովի […]

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը սկսում է իր 14-րդ համերգաշրջանը՝ «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնով։ Նվագախմբի հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ համերգաշրջանի ընթացքում Հայաստանում առաջին անգամ սիմֆոնիկ նվագախումբը կանցկացնի մեգանախագիծ՝ «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնը՝ համախմբելով աշխարհի լավագույն կոմպոզիտորներին և ներկայացնելով նրանց երաժշտությունը։ Երևան կժամանեն Քշիշտոֆ Պենդերեցկին, Ցիգան Չենը, Գիա Կանչելին, Ալեքսեյ Շորը, Գեորգս Պելեցիսը, Կառլ […]

Երևանում Բրազիլիայի դեսպանատունը նախաձեռնել է «Բրազիլական ֆիլմերի շաբաթ» խորագրով մշակութային միջոցառում։ Այն կկայանա ՝ սեպտեմբերի 9-ից 13-ը «Մոսկվա» կինոթատրոնում։ Շաբաթվա ընթացքում կներկայացվի հինգ ֆիլմ պորտուգալերենով՝ անգլերեն ենթագրերով: Բոլոր ֆիլմերը 21-րդ դարի բրազիլական լավագույն գեղարվեստական ֆիլմերի ցանկից են և ճանաչվել են տարբեր բրազիլական և միջազգային կինոփառատոնների մրցանակակիրներ: Ցուցադրումներ․ Մուտքն ազատ է։ Աղբյուր` Panorama.am

«Սպարտակ» բալետային ներկայացումը հարվածի տակ է, վտագ է սպառնում։ Լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մենապարող, ՀՀ վաստակավոր արտիստ Ռուբեն Մուրադյանը։ Նա նշեց, որ «Սպարտակ», «Գայանե» բալետներն իրենց թատրոնի այցեքարտն են, հյուրախաղերի ժամանակ ներկայացնում են հենց «Սպարտակը»։ «Բալետային խմբի  ղեկավար Արմեն Գրիգորյանն ինքնուրույն որոշումներ է կայացնում, կրճատում […]

Նյու Յորքի 57-րդ միջազգային կինոփառատոնի (NYFF, սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 13-ը) «Վերածնունդ» ծրագրում կցուցադրվի Հայաստանի ազգային կինոկենտրոնի և Fixafilm լեհական ընկերության շնորհիվ վերականգնված Սերգեյ Փարաջանովի «Հակոբ Հովնաթանյան» (1967թ․,10 րոպե) կարճամետրաժ ֆիլմը։ Փարաջանովյան կինոյի սիրահարները նյույորքյան փառատոնում հնարվորություն կունենան դիտելու Վարպետի երեք վավերագրական կարճամետրաժները՝ «Եռաֆիլմ» խորագրով․ «Հակոբ Հովնաթանյան» (1967թ․,10 րոպե), «Կիևյան որմնանկարներ» (1966թ․,20 ր․) և («Արաբանախշեր Փիրոսմանիի […]

Երևանի Մետրոպոլիտենի ֆեյսբուքյան էջը տարածել է հետևյալ հայտարարությունը․ «Լավ լուրերի շարքից 2019 թվականը հոբելյանական-մշակութային է ու մանսուրյանական։ «Մանսուրյան -80» հոբելյանական միջոցառումների շրջանակներում սեպտեմբերի 1-ից մինչ սեպտեմբերի 13-ը Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարաններում հնչելու են ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունները»:


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background