Blog one column

Page: 38

ՌԴ վաստակավոր արտիստ, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, թատրոնի տնօրեն Կոնստանտին Օրբելյանը նշանակվել է Նյու Յորքի քաղաքային օպերայի երաժշտական տնօրեն և դիրիժոր: Այս մասին տեղեկանում են Նյու Յորքի քաղաքային օպերայի պաշտոնական կայքից:   Մաեստրո Օրբելյանի մասնակցությամբ առաջին օպերան՝  «Ռիգոլետտո»-ն, կցուցադրվի օգոստոսի 29-ին Phoenicia International Festival of the Voice-ին:

Հրաշալի պրեմիերա Աննա Խաչատրյանից՝ ՇՈՒՇԻ։ Երաժշտության հեղինակը կոմպոզիտոր Շուշան Սարգսյանն է, խոսքերինը՝ Ռաֆայել Սահակյանը։ Երգչուհին այս առիթով իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Կան երգեր, որոնք հոգու խորքից են գալիս։ Վստահ եմ, որ «Շուշի» երգը շատերի սրտին կդիպչի, քանի որ սա այն բացառիկ երգերից է, որի վրա ջանք ու եռանդ չի խնայվել🙏 Ձեր դատին եմ հանձնում […]

Ներկայիս Թուրքիայի արևմտյան Իզմիթի շրջանում գտնվող 605-ամյա Արմաշի Չարխափան Սուրբ Աստվածածին հայկական վանքը լքված ու անմխիթար վիճակում է: Աղյուսաշեն վանքի տարածքում, որտեղ 1889-ականներին կառուցվել է դպրատուն, այսօր կիսավեր է և ամբողջովին խոտերով ծածկված:  Բացի այդ տեղի բնակիչները վանքի ողջ տարածքը աղբավայրի են վերածել: Չնայած այս ամենին՝ բնակիչները ցանկանում են վերականգնել վանական համալիրը և այն վերածել զբոսաշրջային […]

Հայազգի աշխարհահռչակ դաշնակահար և կոմպոզիտոր Տիգրան Համասյանն արժանացել է «Deutscher Jazzpreis»-ի երկու մրցանակի։ Մրցանակներից մեկը իր վերջին՝ «The Call Within ալբոմի համար է՝ «Artist of the Year, International» անվանակարգում, իսկ երկրորդը՝ «Piano/Keyboard» անվանակարգում: Այս մասին տեղեկանում ենք դաշնակահարի ֆեյսբուքյան էջից: Տիգրան Համասյանը գրել է․ ««Deutscher Jazzpreis»-ից երկու մրցանակ ստանալն իմ վերջին սկավառակի՝ «The Call Within»-ի […]

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը և «Պարույր Սևակի տուն-թանգարանը» հայ մեծ բանաստեղծի անմահության 50-ամյակի կապակցությամբ նախաձեռնել են խոշոր և մշակութային առումով՝ բազմաշերտ միջոցառում, որ կանցկացվի Զանգակատուն համայնքում՝ Պ. Սևակի տուն-թանգարանում և այգում։ Հունիսի 17-ին այցելուները հնարավորություն կունենան տեսնելու Հայոց պատմության ամենահին թվագիր խաչքարը՝ մասնակցելով ցուցադրության բացման արարողությանը, ականատեսը լինելու թատերական բեմադրության՝ Պարույր Սևակի կյանքի և ստեղծագործության […]

Կինոռեժիսոր Թամարա Ստեփանյանի «Կանանց գյուղը» վավերագրական ֆիլմը ճանաչվել է որպես Բոստոնի Global Cinema Film Festival-ի լավագույն ֆիլմ: «Կանանց գյուղը» վավերագրական ֆիլմը «Հայկ» կինոստուդիա» ՊՈԱԿ-ի և ֆրանսիական «La Huit Production» ընկերության համատեղ արտադրությունն է։ Ավելի վաղ kinoashkharh.am-ի հետ զրույցում Թ․ Ստեփանյանը ֆիլմի մասին ասել է. ««Կանանց գյուղը» կինոնկարը պատմում է Գեղարքունիքի Լիճք գյուղի կանանց մասին, որտեղ […]

Մայիսի 29-ին, ժամը 13։30-17։30-ը, Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում տեղի կունենա «Արցախի երեխաներ» ցուցահանդես-համերգ, որի ընթացքում կցուցադրվեն Արցախից տեղահանված ընտանիքների երեխաների ստեղծագործությունները։ Ցուցահանդեսի ընթացքում առաջին անգամ ելույթ է ունենալու «Լուսէ» երգչախումբը։ Արցախցի երեխաներին, 2021թ․-ի հունվարից սկսած, ընձեռնվել էր հնարավորություն մասնակցել անվճար նկարչության դասերի՝ Հ․ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնում։ Նախագիծն իրականացվել է Artuyt-ի և ItaliaPerArtsakh նախագծի […]

Սիրված երգիչ Սևակ Խանաղյանը նոր երգ է հանձնել երկրպագուների դատին․ այն կոչվում է «Շաման»։ Մեկ օրում տեսահոլովակի դիտումները YouTube-յան ալիքում անցել են 71 000-ը։ Երգը արժանացել բազմաթիվ մեկնաբանությունների, որոնցից մեկում ի պատասխան երգչի 1-ից մինչև 10 երգը գնահատելու հարցման, բոլորը համատարած նշել են ամենաբարձր ցուցանիշը։ Վայելեք կատարումը 🙂

Նախօրեին Արթուր Խաչենցը, ով շատերին հայտնի է «Գինի լից» երգի կատարմամբ, որը պատերազմի օրերին մեծ տարածում գտավ, ներկայացրել է «Ես այն եմ եղել…» երգի տեսահոլովակը։ Խոսքերը Համո Սահյանինն են, երաժշտության հեղինակը հենց Արթուր Խաչենցն է։ Տեսահոլովակը նկարահանվել է Հայաստանի մշակութային քաղաքում՝ Գյումրիում։ Պրեմիերայի մասին զրուցել ենք երգչի հետ «Ես այն եմ եղել…» երգի տեսահոլովակը Գյումրիում […]

Վերջին օրերերին Իտալիայում Հայաստանի դեսպանությունը բազմաթիվ նամակներ և զանգեր է ստացել Եվրատեսիլ մրցույթի կիսաեզրափակիչ փուլի հեռարձակման ընթացքում իտալացի հաղորդավարի կողմից թույլ տված ոչ կոռեկտ արտահայտությունների վերաբերյալ։ Այս առիթով դեսպանությունը հաղորդագրություն է տարածել, որում նշված է, որ հաղորդավարը ամենևին մտադրություն չի ունեցել վիրավորական արտահայտություններ անելու։ «Ցանկանում ենք տեղեկացնել, որ դեսպան Ծովինար Համբարձումյանի նամակին ի պատասխան Rai […]


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background