Blog one column
Page: 41
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը և «Պարույր Սևակի տուն-թանգարանը» հայ մեծ բանաստեղծի անմահության 50-ամյակի կապակցությամբ նախաձեռնել են խոշոր և մշակութային առումով՝ բազմաշերտ միջոցառում, որ կանցկացվի Զանգակատուն համայնքում՝ Պ. Սևակի տուն-թանգարանում և այգում։ Հունիսի 17-ին այցելուները հնարավորություն կունենան տեսնելու Հայոց պատմության ամենահին թվագիր խաչքարը՝ մասնակցելով ցուցադրության բացման արարողությանը, ականատեսը լինելու թատերական բեմադրության՝ Պարույր Սևակի կյանքի և ստեղծագործության […]
Կինոռեժիսոր Թամարա Ստեփանյանի «Կանանց գյուղը» վավերագրական ֆիլմը ճանաչվել է որպես Բոստոնի Global Cinema Film Festival-ի լավագույն ֆիլմ: «Կանանց գյուղը» վավերագրական ֆիլմը «Հայկ» կինոստուդիա» ՊՈԱԿ-ի և ֆրանսիական «La Huit Production» ընկերության համատեղ արտադրությունն է։ Ավելի վաղ kinoashkharh.am-ի հետ զրույցում Թ․ Ստեփանյանը ֆիլմի մասին ասել է. ««Կանանց գյուղը» կինոնկարը պատմում է Գեղարքունիքի Լիճք գյուղի կանանց մասին, որտեղ […]
Մայիսի 29-ին, ժամը 13։30-17։30-ը, Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում տեղի կունենա «Արցախի երեխաներ» ցուցահանդես-համերգ, որի ընթացքում կցուցադրվեն Արցախից տեղահանված ընտանիքների երեխաների ստեղծագործությունները։ Ցուցահանդեսի ընթացքում առաջին անգամ ելույթ է ունենալու «Լուսէ» երգչախումբը։ Արցախցի երեխաներին, 2021թ․-ի հունվարից սկսած, ընձեռնվել էր հնարավորություն մասնակցել անվճար նկարչության դասերի՝ Հ․ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնում։ Նախագիծն իրականացվել է Artuyt-ի և ItaliaPerArtsakh նախագծի […]
Սիրված երգիչ Սևակ Խանաղյանը նոր երգ է հանձնել երկրպագուների դատին․ այն կոչվում է «Շաման»։ Մեկ օրում տեսահոլովակի դիտումները YouTube-յան ալիքում անցել են 71 000-ը։ Երգը արժանացել բազմաթիվ մեկնաբանությունների, որոնցից մեկում ի պատասխան երգչի 1-ից մինչև 10 երգը գնահատելու հարցման, բոլորը համատարած նշել են ամենաբարձր ցուցանիշը։ Վայելեք կատարումը 🙂
Նախօրեին Արթուր Խաչենցը, ով շատերին հայտնի է «Գինի լից» երգի կատարմամբ, որը պատերազմի օրերին մեծ տարածում գտավ, ներկայացրել է «Ես այն եմ եղել…» երգի տեսահոլովակը։ Խոսքերը Համո Սահյանինն են, երաժշտության հեղինակը հենց Արթուր Խաչենցն է։ Տեսահոլովակը նկարահանվել է Հայաստանի մշակութային քաղաքում՝ Գյումրիում։ Պրեմիերայի մասին զրուցել ենք երգչի հետ «Ես այն եմ եղել…» երգի տեսահոլովակը Գյումրիում […]
Վերջին օրերերին Իտալիայում Հայաստանի դեսպանությունը բազմաթիվ նամակներ և զանգեր է ստացել Եվրատեսիլ մրցույթի կիսաեզրափակիչ փուլի հեռարձակման ընթացքում իտալացի հաղորդավարի կողմից թույլ տված ոչ կոռեկտ արտահայտությունների վերաբերյալ։ Այս առիթով դեսպանությունը հաղորդագրություն է տարածել, որում նշված է, որ հաղորդավարը ամենևին մտադրություն չի ունեցել վիրավորական արտահայտություններ անելու։ «Ցանկանում ենք տեղեկացնել, որ դեսպան Ծովինար Համբարձումյանի նամակին ի պատասխան Rai […]

Հոկտեմբերի 15-ին Տոկիոյում կանցկացվի համերգ ճապոնուհի դաշնակահարուհի Յուկո Յոշիոկայի կատարմամբ, որի ընթացքում կհնչեն Կոմիտասի, Սայաթ-Նովայի, Առնո Բաբաջանյանի, ինչպես նաև Բեթհովենի երաժշտական ստեղծագործությունները: Տեղեկանում ենք Ճապոնիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից։ Միջոցառումը կազմակերպվել է «Ճապոնիա-Հայաստան ընկերակցական միության» կողմից՝ Ճապոնիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ: Կիսվե՛ք ձեր ընկերների հետ ❤ ✔️ Ինստագրամ ✔️ Թվիթթեր
Ինչպես գիտեք, Ռադիո Հայ ցանցի նպատակներից մեկն է տաղանդավոր հայերի բացահայտումը և նրանց մասին մշտական պրոպագանդումը։ Այս հրաշալի տեսահոլովակը՝ անիմացիոն ֆիլմերի հեղինակ և ռեժիսոր Հայկ Սայադյանի և հայ ժողովրդական երգիչ Գևորգ Մարգարյանի մեկ տարի առաջվա համատեղ աշխատանքի արդյունքն է։ Լսեք և կիսվեք ձեր ընկերների հետ. Գևորգ Մարգարյան և Հայկ Սայադյան – Արի Երթանք
Հայաստանի ազգային պատկերասրահը սկսում է «Վերականգնված ցուցանմուշների պատմություն» նախագիծը: Մշակութային արժեքների վերականգնման պրոցեսի ցուցադրությունն այսօր դարձել է թանգարանային նոր միտում, որը հնարավորություն է տալիս այցելուին հայտնվելու վերականգնման առեղծվածային աշխարհում: «Արվե՞ստ, թե՞ գիտություն․ Երեք վերականգնված կտավի պատմություն․ Բաշինջաղյան, Կոջոյան, Սարյան» ցուցադրությունը ներկայացնում է 20-րդ դարի հայկական կերպարվեստի երեք խոշոր վարպետների վերականգնված կտավների կողքին ցուցադրվում են վերականգնման […]
Մայիսի 21-ին Արցախի Մարտակերտի մշակույթի պալատում կբացվի «Իմ Հայրենիք» շարժական միջազգային Ֆոտոցուցահանդես: Ցուցահանդեսի համադրողները հայտնում են, որ այս ցուցահանդեսը միտված է սատարել արցախցիներին: Մասնակիցներն են թե՛ Հայաստանի, թե՛ այլ երկրների լուսանկարիչներ: Այդ երկրներն են Հայաստանը, Ռուսաստանը, Իսրայելը, Իտալիան, Չեխիան և Սլովակիան: Ցուցադրված լուսանկարներում ներկայացված է խաղաղ (և ոչ միայն) առօրյան. բնություն, քաղաքներ, եկեղեցիներ և մարդիկ, […]