Blog one column

Page: 54

«Երևանյան հեռանկարներ» 20-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում մայիսի 28-ին առաջին անգամ Երևանում հանդես կգա Գրեմմի մրցանակի արժանացած ամերիկյան «Պարկեր» քառյակը: Այս մասին հայտնում են փառատոնի մամուլի ծառայությունից։ Ոգեշնչող կատարումները, լուսաշող ձայնն ու բացառիկ երաժշտականությունը գրեմմիակիր «Պարկեր» քառյակի լավագույն բնորոշումներն են։ Հիմնադրվելով 2002թ.-ին, խմբին հաջողվել է արագորեն դառնալ իր սերնդի ամենանշանավոր անսամբլներից մեկը, տարբերվելով դինամիկ մեկնաբանություններով […]

Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնն այսօր՝ մայիսի 23-ին նշում է իր 154 ամյակը։ Այս մասին գրառում են կատարել թատրոնի ֆեյսբուքյան էջում։ «…1865 թվականի մայիսի 23-ին առաջին անգամ վեր բարձրացավ քաղաքային ակումբի վարագույրը. ալեքպոլյան նորաստեղծ թատերախումբը հանդիսատեսին ներկայացրեց իր անդրանիկ բեմադրությունը՝ Հ.Կարինյանի «Շուշանիկ» պատմական ողբերգությունը։ Ժամանակի մամուլն այսպես արխիվացրեց այդ կարևորագույն օրը քաղաքի պատմության […]

Մայիսի 22-ին լրանում է «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր, լեգենդար արտիստ Շառլ Ազնավուրի 95-ամյակը։  Հիմնադրամից հայտնում են, որ մեծանուն արտիստի ծննդյան տարեդարձին ընդառաջ և ամբողջ տարվա ընթացքում  աշխարհի տարբեր անկյուններում նրա արվեստը նշանավորող միջոցառումներ են կազմակերպվում՝ ցուցահանդեսներ, համերգներ, հուշարձանների բացում, հանրային վայրերի, հաստատությունների անվանակոչություն։ Մեծ արտիստի 95-ամյակի առթիվ Փարիզի քաղաքապետարանը, համագործակցելով «Ազնավուր» հիմնադրամի հետ, Ազնավուրի  ծննդյան օրվա […]

«Երգազրույց»-ի հերթական հյուրի անունը շատերին կարող է անծանոթ լինել, բայց եթե հիշատակենք «Դեպի Եվրատեսիլի» դանդաղ ու մելանխոլիկ երգը, հաստատ մի բան կհիշեք։ Այդ երգի հեղինակն ու կատարողը Լուսինե Մարդանյանն է, ով գտնվում է իր երաժշտական գործունեության սկզբնական փուլում։ — Ո՞վ է Լուսինե Մարդանյանը։ — Ես սովորում եմ ԵՊՀ-ի ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա ֆակուլտետում։ Ամեն անգամ […]

Լատվիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը տեղեկացնում է՝ մի քանի ամսից Ռիգայի Սուրբ Հովհաննես եկեղեցում կկատրավի Կոմիտասի Պատարագն ամբողջությամբ։ «Ուրախ եմ տեղեկացնել, որ 2019 թ սեպտեմբերի 20֊ին տեղի կունենա մեր թերևս ամենախոշոր և բարդագույն մշակութային միջոցառումը, որին մոտեցանք 2 տարվա աշխատանքների արդյունքում։ Կոմիտասի 150-ամյակը պետք է ամենափառահեղ ձևով նշվի և կարծում եմ այս նախաձեռնությունը լինելու է […]

Երեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ գործող Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոնը նոր տնօրեն ունի: Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենի պաշտոնի համար հայտարարված մրցույթի արդյունքում մրցութային շեմը հաղթահարած երկու թեկնածուներից քաղաքապետի որոշմամբ թատրոնի տնօրեն է նշանակվել Էմին Թորոսյանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը՝ հայտնելով, որ քիչ առաջ ինքը թատրոնի աշխատակազմին է ներկայացրել նոր […]

Այսօր, մայիսի 16-ին Թել Ավիվում րոպեներ առաջ ավարտված «Եվրատեսիլ» երգի մրցույթի երկրորդ կիսաեզրափակչին առաջին համարի ներքո ելույթ ունեցավ Հայաստանը ներկայացնող Սրբուկը իր «Walking Out» երգով, բայց ցավոք, չանցավ եզրափակիչ փուլ: Ստորև ներկայացված է թոփ տասնյակում հայտվելու համար անբավարար միավորներ հավաքած ելույթը։ «Եվրատեսիլի» եզրափակիչը կկայանա մայիսի 18-ին։

Ամեն տարի Թբիլիսիում տեղի է ունենում հայ բանաստեղծ-աշուղ Սայաթ-Նովային նվիրված «Վարդատոն»։ Այս տարի «Վարդատոնն» առաջին անգամ կանցկացվի որպես փառատոն, նախկինում այդ օրը տեղի էր ունենում հեղինակային երեկո։ sputnik-georgia.ru-ի հաղորդմամբ, «Վարդատոն» փառատոնն անցկացվելու է այս կիրակի Թբիլիսիի պատմական մասում՝ Մեյդանի շրջանում՝ հայկական Սուրբ Գևորգ եկեղեցու տարածքում։ Փառատոնի շրջանակում Թբիլիսիի հայկական տիկնիկային թատրոնը ներկայացնելու է «Լինում է, […]

86 տարեկանում մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ, «Կանազ» պարային անսամբլի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, պարուսույց, բեմադրիչ Սուրեն Գյանջումյանը: «Սուրեն Գյանջումյանը սոսկ պարուսույց չէր, նա ազգային պարարվեստի անխոնջ պահապանն էր և մեր հազարամյա մշակույթի տարածողը: Անգնահատելի է հայ պարարվեստի մեծ վարպետի ունեցած ծառայությունները հայկական ժողովրդական պարարվեստիպարուսուցման զարգացման և տարածման գործում: Նա առաջիններից էր, ով ստեղծեց ազգային […]

Մայիսի 27-ին Մոսկվայի Պ.Չայկովսկու անվան կոնսերվատորիայում կայանալու է հայտնի հայ կոմպոիզտոր Տիգրան Մանսուրյանի 80-ամյակին նվիրված հեղինակային երեկո։ Այս մասին տեղեկանում ենք կոնսերվատորիայի կայքից։ Ծրագրում հնչելու է «Requiem» -ը երգչախմբի և նվագախումբի համար, որը նվիրված է Հայոց ցեղասպանությանը, «Հավատով խոստովանիմ»-ը ձայնի, ալտի և տղամարդկանց երգչախմբի համար,  ըստ Ներսես Շնորհալու, «Sonata da chiesa»-ը ալտի և դաշանամուրի համար։ […]


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background