Blog one column

Page: 55

«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում կկազմակերպվի մեծամասշտաբ երեկո՝ նվիրված Կոմիտասի և Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակներին: Կամերային երաժշտության ազգային կենտրոնի նախաձեռնությամբ անցկացվող հոբելյանական համերգը տեղի կունենա հուլիսի 14-ին, ժամը 20:30: Կամերային երաժշտության ազգային կենտրոնից հայտնում են, որ միջոցառմանը ելույթ կունենան հայաստանյան երեք առաջատար երաժշտախմբերը՝ Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղ. ղեկավար և գլխ. դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան), Հայաստանի պետական կամերային […]

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հուլիսի 7-14-ը կմեկնարկի «Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնը, որը կազմակերպում է «Կինոյի զարգացման «Ոսկե ծիրան» հասարակական կազմակերպությունը: Կինոփառատոնի գլխավոր գործընկերն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը: Միջազգային կինոփառատոնն աշխարհի տարբեր երկրներից ստացել է մասնակցության ավելի քան 740 հայտ, ինչպես նաև աշխարհի հեղինակավոր կինոփառատոներից՝ Կաննից, Բեռլինից, Ռոտերդամից, ընտրվել են մի շարք կինոնկարներ: […]

Երևանում են ամերիկյան ջազային դիվա Ջիզել Ջեքսոնը և Ռաֆայել Վղեսնիգի Սոուլ Գիֆթ բենդը: Այսօր՝ հուլիսի 3-ին, ժամը 20:00 Կասկադում հնարավորություն կա վայելելու սոուլ, դիսկո, մոթաուն, ջազ և բլյուզ երաժշտության անմոռանալի երեկո: Ջիզելը և բենդի երաժիշտները նաև ժամանակ են գտել այցելել Հայաստանի տեսարժան վայրերը. ահա և որոշ լուսանկարներ: Համերգի կազմակերպմանն աջակցում է Գաֆէսճեան արվեստի կենտրոնը»,-նշում են […]

Իմ գրպանում ամբոխն է խոսում, այ Ալբոմ քեզ էինք կանչում․․․ Եթե հատուկ մրցանակ լիներ՝ Հայաստանի ամենաճշտապահ ու անկեղծ երաժիշտներն անվանակարգում, ապա Տիեզերք բենդը հաստատ կհաղթեր։ Նրանք ինչպես խոստացել էին Երգազրույցում, այնպես էլ իրենց առաջին ալբոմը թողարկեցին հունիս ամսին։ Վերոնշյալ ամսվա 17-ին կայացավ խմբի դեբյուտային «Կոորդինատներ:00:02:37» ալբոմի շնորհանդեսը, որի ընթացքում աղջիկները կատարեցին մի քանի երգ ու […]

Տարին մեկ անգամ «Գյոթե ինստիտուտը» մշակույթների միջև երկխոսության խրախուսման համար առանձին անհատների շնորհում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության պատվո շքանշան։ 2019 թվականին այդ պարգևին է արժանացել ծագումով թուրք գերմանացի գրող Դողան Ախանլին։ Այս մասին Ռադիո Հային տեղեկացրին «Գյոթե ինստիտուտից»։ Հատկանշական է, որ գրողին այդ շքանշանին էր առաջադրել Հայաստանը։ «Կան անհատականություններ, որոնք չեն կարող լռել, երբ խոսքն […]

The guest of the “Yergazruic” (Songtalkings) is a French- Armenian musician Fred José Agop Azilazian, that is performing under his Armenian name AGOP. NYUSKE: I’m very grateful and excited that you managed to visit our radio station for an interview in your tight schedule, I know You’re leaving Armenia tomorrow and there’s not much time […]

Երևանի  «Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնի հատուկ հյուրն այս տարի կլինի  մեքսիկացի հանրահայտ կինոռեժիսոր, միջազգային մրցույթների դափնեկիր Կառլոս Ռեյգադասը: Հուլիսի 7-14-ն անցկացվող փառատոնի շրջանակում Ռեյգադասը կժամանի Հայաստան, կցուցադրվեն անվանի ռեժիսորի ֆիլմերը: Այս մասին հայտնում են փառատոնի մամուլի ծառայությունից։ Կառլոս Ռեյգադասը (Ալբերտո Կաստիլյո Ասունսոլո) իրավաբանություն է ուսանել Մեխիկոյում, ապա` Լոնդոնում մասնագիտացել զինված հակամարտությունների ուսումնասիրման մեջ և […]

Հունիսի 15-ին  «Ազնավուր» կենտրոնում կնշվի Երվանդ Քոչարի ծննդյան 120-ամյակը: Միջոցառման կազմակերպմանն աջակցել են «Ազնավուր» կենտրոնը՝ Նիկոլա Ազնավուրի և Քրիստինա Սարգսյանի անմիջական միջնորդությամբ, «Արմենիա Վայն» ընկերությունը, «Արարատ» կոնյակի գործարանը: ՀՀ մշակույթի նախարարության տեղեկացմամբ, տեղի կունենա «Մաեստրո Քոչարի ուղերձները» տեսաֆիլմի շնորհանդեսը. տեսաֆիլմում Ե. Քոչարի ուղերձները ներկայացնում են մեր քաղաքի մշակութային և քաղաքական կյանքում նշանակալի դերակատարում ունեցող անձինք, […]

«Երևանյան Հեռանկարներ» 20-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում   hունիսի 19-ին Արամ Խաչատրյան համերգասրահում բացառիկ համերգով հանդես  կգա «Ամադինդա»  հարվածայինների լեգենդար խումբը: Փառատոնի  մամուլի ծառայությունից հայտնում են, որ աշխարհի չորս մայրցամաքներում հադնիսատեսին գերող  խումբը  կներկայացնի երաժշտություն Եվրոպայից մինչև Աֆրիկա և, նախորդ և քսանմեկերորդ դարերի հեղինակների գործեր: «Ամադինդա» խմբի անդամների անսահման վիրտուոզությունը և երաժշտական հսկա կարողությունները ոգեշնչեցին քսաներորդ […]

Մեծանուն արձակագիր Ակսել Բակունցի ծննդյան 120- ամյակի առթիվ գրողի ծննդյան օրը՝ հունիսի 13-ին, Գորիսում տեղի կունենան մի շարք հանդիսություններ: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հաղորդմամբ, միջոցառումների մեկնարկը կտրվի ժամը 11:00-ից՝ Գորիսի նախկին ծխական դպրոցի բակում, որտեղ սովորել է Ակսել Բակունցը: Կհնչեն ելույթներ, կհաջորդի Բակունցի հուշաքարի բացման հանդիսավոր արարողությունը, ապա՝ այցելություն Ակսել Բակունցի հուշարձան և […]


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background