Blog one column
Page: 8
Շվեդիայի Մալմյո քաղաքում ավարտվեց «Եվրատեսիլ 2024» երգի մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը։ Հայաստանի ներկայացուցիչ «Լադանիվա» խումբը «Ժակո» երգով անցավ եզրափակիչ փուլ։ Հայաստանից բացի եզրափակիչ անցան՝ Լատվիան, Ավստրիան, Նիդերլանդները, Նորվեգիան, Իսրայելը, Հունաստանը, Էստոնիան, Շվեյցարիան և Վրաստանը։ Մեծ եզրափակիչը կկայանա մայիսի 11-ին։
«Hayat PROJECT» – ը թողարկել է նոր տեսահոլովակ, նկարահանված՝ «Վերջին Զանգ» երգի հիման վրա։ Տեսահոլովակի ռեժիսորն Արա Ղազարյանն է։ Տեսահոլովակի պրեմիերան կայացել է ժամեր առաջ։ Երգը հասանելի է «Hayat PROJECT» – ի յութուբյան ալիքում։ Դատելով հազարավոր դիտումներից կարող ենք ասել, որ «Վերջին Զանգը», ինչպես և խմբի մնացած երգերը, կարողացավ գրավել մարդկանց սրտերը։ «Վերջին Զանգ» երգի […]
Հայ ռեժիսոր Արմինե Անդայի «Թռչող տերևների երգը» կարճամետրաժ անիմացիոն ֆիլմը Բեյրութի կանանց միջազգային կինոփառատոնում (Beirut International Women Film Festival) արժանացել է «Լավագույն կարճամետրաժ անիմացիա» մրցանակին։ Ֆիլմը հայ իրանական առաջին անիմացիոն ֆիլմն է, հայկական «Հոշկի Ֆիլմ» և իրանական «Հուրախշ Ստուդիոզ» ընկերությունների համատեղ արտադրություն։ Ռեժիսորի հետ միասին՝ ֆիլմի սցենարի հեղինակ է ուկրաինահայ հայտնի ռեժիսոր Ռոման Բալայանը։ Ֆիլմի […]
Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում Two Arcs պատկերասրահում բացվեց քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի հայաստանյան առաջին ցուցահանդեսը։ Ցուցահանդեսին ներկայացված են վարպետի՝ Ազնավուրին պատկերող դիմաքանդակները, կոմպոզիցիոն աշխատանքներն ու գծանկարները։ Մազմանյանական Ազնավուրը ուղիղ վերարտադրություններ չեն, այլ էմոցիոնալ պատկերներ են՝ վերաբերմունք ու հարգանքի տուրք մեծ շանսոնյեին։ Միջոցառման մասնակիցները շրջեցին ցուցասրահով, ծանոթացան հեղինակի աշխատանքներին ու ներկա գտնվեցին իր […]
Երևանում և Դիլիջանում ապրիլի 29-ից մայիսի 16-ը կանցկացվի «Խաչմերուկներ․ ժամանակակից երաժշտության օրեր Հայաստանում» 7-րդ միջազգային փառատոնը՝ «Հայկական խճանկար» խորագրով: Հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։ Փառատոնի նպատակն է ապահովել համաշխարհային ժամանակակից երաժշտության տարածումը և զարգացումը Հայաստանում՝ ծրագրում ներառելով մի շարք նոր ստեղծագործությունների հայաստանյան պրեմիերաներ։ Համերգները կանցկացվեն «Առնո Բաբաջանյան» համերգասրահում, Կամերային երաժշտության ազգային կենտրոնում, ՀԲԸՄ դահլիճում, Դիլիջանի […]
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը կկատարի Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի «Ռեքվիեմը»՝ նվիրված Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին: «Ռեքվիեմը» կհնչի ապրիլի 23-ին՝ ժամը 23:59-ին (կեսգիշերին) «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։ Բոլոր ժամանակների այս ազդեցիկ և ոգեշունչ հոգեհանգստյան մեսսան՝ «Ռեքվիեմը», կղեկավարի հրավիրյալ անվանի դիրիժոր Ջորջ Փեհլիվանյանը, մենակատարներն են Անուշ Հովհաննիսյանը (սոպրանո), Սոֆյա Թումանյանը (մեցցո-սոպրանո), Դին Փաուերը (տենոր) […]
Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում Two Arcs-ում կբացվի ֆիգուրատիվ քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի դիմաքանդակների ինտերակտիվ ցուցահանդեսը։ Ապրիլի 26-ից մայիսի 10-ը գործող ցուցահանդեսի ընթացքում ներկայացված կլինի շանսոնյեի 10 դիմաքանդակ։ Ինտերակտիվ այս եզակի ցուցահանդեսն իր այցելուներին կօգնի բացահայտել «թաքնված» Շառլին։ Ցուցահանդեսի հիմքում ընկած է Շառլ Ազնավուրին հարգանքի տուրք մատուցելու, մարդկանց տված իր հսկայական երաժշտական և […]
Պոլսահայ երգչուհի Մարալ Այվազը թողարկել է նոր տեսահոլովակ, որը նկարահանված է «Հաբրբան» երգի հիման վրա։ Նշենք, որ «հաբրբան»-ը ժողովրդական երգերի մեջ՝ դիմացինին դիմելու արտահայտություն է։ Տեսահոլովակը նկարահանված է հայկական մոտիվներով, այն արժանացել է բազմաթիվ հայ օգտատերերի դրական արձագանքներին։ Պրեմիերան կայացել է ժամեր առաջ, այն հասանելի է երգչուհու յութուբյան ալիքում։ Մոտ երկու ժամում տեսահոլովակը հավաքել է […]
«Դիզակ ԱՐՏ» մշակութային հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ մեկնարկել է ««Կծեգ» Արցախի բարբառների հանրահռչակում» ծրագիրը: Հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։ Ծրագրի շրջանակում Լեռնային Ղարաբաղի տարբեր շրջանների բարբառներով կբեմադրվի թատերական ներկայացում՝ «Դիզակ ԱՐՏ» թատերախմբի 11 սաների մասնակցությամբ: Ընտրված ստեղծագործությունը գրական հայերենից կփոխադրվի Արցախի բարբառների: Ներկայացման բովանդակությունը կարտահայտի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների սովորույթները, մտածելակերպը, կկիրառվեն ասույթներ, առած-ասացվածքներ: Բեմական […]
Երգիչ, երգահան Վահագ Ռաշը թողարկել է նոր տեսահոլովակ, որը նկարահանվել է «Ես կգամ» երգի հիման վրա։ Երաժշտության հեղինակն է հենց կատարողը, խոսքերինը՝ Տաթև Ոսկանյանը։ Տեսահոլովակի պրեմիերան կայացել է ապրիլի 7-ին, այն հասանելի է երգչի յութուբյան ալիքում։ Այս պահի դրությամբ տեսահոլովակը դիտել է մոտ 10 հազար օգտատեր։