Բլոգ
Page: 40
Մայիսի 18-ին՝ ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա Գոռ Ղազարյանի՝ «Գարեգին Նժդեհ. Իմ պատասխանը» գրքի շնորհանդեսը: Գրքում ներկայացվում են հայ պետական-ռազմական գործիչ, քաղաքագետ-իմաստասեր Գ․ Նժդեհի կյանքի ու գործունեության մասին ոչ այնքան հանրահայտ նյութեր և հատկապես նրա ոչ նյութական ժառանգությունը։ Գոռ Ղազարյանը սովորում է ԵՊՀ պատմության ֆակուլտետում։ Հեղինակել է «Ցեղաշունչ քանդակագործը․ Կառլեն Նուրիջանյան» ֆիլմը, որի […]
Օրերս «Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն»-ում տեղի է ունեցել կոլեգիալ փորձաքննություն Միխայիլ Վրուբելի «Դևը և հրեշտակը Թամարայի հոգու հետ» ստեղծագործության շուրջ։ Աշխատանքը ներկայացվելու է Պետական Տրետյակովյան պատկերասրահում կայանալիք հեղինակային հոբելյանական ցուցահանդեսին: Հայտնում են փորձագիտական կենտրոնից։ Թանգարանային այս նմուշն ունի նախապատմություն. 1995 թվականին գողացվել էր ռուս ականավոր գեղանկարչի վերոհիշյալ՝ «Դևը և հրեշտակը Թամարի հոգու հետ» ստեղծագործությունը, և […]
«Պատերազմ և խաղաղություն ռուսական արվեստում» ցուցահանդեսը եվրոպացի այցելուներին կներկայացնի գեղանկարչության, քանդակագործության և դեկորատիվ – կիրառական արվեստի 180 աշխատանք։ Ռուսական պետական թանգարանը Մալագայի իր մասնաճյուղում բացել է երեք նոր ցուցահանդես, որոնք նվիրված են ծովային նկարիչներին, Լև Տոլստոյի ստեղծագործական գործունեությանը և ռուսական արվեստում պատերազմի և խաղաղության թեմային: Թանգարանի ղեկավարները նոր ցուցահանդեսների մասին խոսել են ուրբաթ ՏԱՍՍ-ում կայացած […]
System of a Down խմբի վոկալիստ Սերժ Թանկյանը թողարկել է նոր տեսահոլովակ՝ «Ռումի»։ Երգը «Elasticity» սոլո մինի-ալբոմից է։ Ռումին նրա 6-ամյա որդին է, ում անվանակոչել է ի պատիվ 13-րդ դարի սուֆիական պոետ Ջալալադին Ռումիի: Տեսահոլովակում նկարահանվել է Թանկյանի որդին։
Բուլղարիայի Վառնա քաղաքում շուտով տեղադրվելու է ֆրանսիահայ հայտնի շանսոնյե Շառլ Ազնավուրի արձանը: Այս մասին ֆեյսբուքյան գրառման միջոցով հայտնել է Ազնավուրի դուստրը՝ Սեդա Ազնավուրը: Նա մասնավորապես գրել է․ «Բուլղարիայի Վառնա քաղաքում կտեղադրվի Շառլ Ազնավուրի արձանը: Ծրագիրը կիրականացվի Վառնայի Հայկական բարեգործական ընդհանուր միության և «Ազնավուր» հիմնադրամի համագործակցության միջոցով: Հուշագիրն արդեն իսկ ստորագրվել է և շուտով կյանքի կկոչվի»,- գրել […]
Օրեր շարունակ Հայաստանում և Արցախում էր ուկրաինացի կինեմատոգրաֆիստների խումբը: Նրանք ֆիլմ են նկարահանում տաղանդավոր կինոռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ, թե՛ Ուկրաինայում, թե՛ Հայաստանում մեծ սեր և ճանաչում վայելով գործիչ Ռոման Բալայանի մասին: Այս մասին տեղեկանում ենք Կինեմատոգրաֆիստների միությունից։ Նրանք նկարահանումներ իրականացրեցին Երևանում՝ Փարաջանովի թանգարանում, Պանթեոնում, երևանյան փողոցներում, սրճարաններում ու ռեստորաններում, Երևանի կոնյակի գործարանում և բոլոր այն վայրերում, […]
Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատի ցուցասրահում բացվել է «Ադրբեջանը քաղաքակրթության թշնամի» խորագրով ցուցահանդես. այն բաց կլինի երկու շաբաթ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմինե Հայրապետյանն ասել է, որ ցուցահանդեսին ներկայացվել է Արցախի օկուպացված տարածքներում գտնվող 46 հուշարձանի նկար: Ա. Հայրապետյանի խոսքով՝ ցուցադրված նկարներում հուշարձաններն այն տեսքով են, որ ունեցել […]
Ավարտվեց «Ну-ка, все вместе!» նախագծի երրորդ եթերաշրջանը, որտեղ իր կատարյալ վոկալային տվյալներով ժյուրիին հիացրեց հայազգի երգչուհի Սյուզաննա Մելքոնյանը, և վաստակեց «Ну-ка, все вместе!» նախագծի երրորդ եթերաշրջանի հաղթողի տիտղոսը։ Սյուզաննան հանդես եկավ Սելին Դիոնի «I surrender» երգով, և վաստակեց 99 միավոր: Հայուհու կատարումը վեճի առիթ դարձավ 100 ժյուրիների առաջնորդ Սերգեյ Լազերևի և ժյուրիի անդամ, երգչուհի Սաշա […]
Քարին տակ գյուղի, Շուշի քաղաքի, Ստեփանակերտ քաղաքի կադրերը, Հայաստանի Արցախի շրջանի լանդշաֆտը տրամադրել է Դավիթ Աբրահամյանը։
Ապրիլի 23-ին՝ ժամը 18:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա «Անցյալից պատգամ ապագային» խորագիրը կրող ցուցահանդես՝ նվիրված Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին: Ցուցահանդեսին կներկայացվեն «Հայ ասպետ» ԿԲՀ-ի միջնակարգ դպրոցի 3-րդ և 9-րդ դասարանների աշակերտների աշխատանքները: Միջոցառման բացմանը դպրոցի սաները կկատարեն նաև Կոմիտասի ստեղծագործություններից: «Երեխաները իրենց աշխատանքների միջոցով արտահայտում են ապրելու կամք և լավատեսություն ապագայի նկատմամբ»,-նշում է «Հայ […]