Բլոգ

Page: 41

Հադրութի մշակույթի և երիտասարդության բաժնի վարիչ Երազիկ Հայրիյանի, «Դիզակ» թերթի խմբագիր Լիանա Պետրոսյանի և շրջանի հուշարձանների պահպանության բաժնի ղեկավար Գայանե Բուդաղյանի համատեղ նախաձեռնությամբ Երևանում բացվել է «Դիզակ Արտ» մշակութային կենտրոնը: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ընկերության համահիմնադիր Երազիկ Հայրիյանն ասել է, որ այն կլինի մշակութային օջախ, ինչպես նաև երիտասարդների հավաքատեղի, ժամանցի վայր: Նրա խոսքով՝ նախատեսվում է […]

Երկարատև դադարից հետո «Դորիանս» ռոք խումբը, թավջութակահար Արտյոմ Մանուկյանի հետ համագործակցությամբ ներկայացել է նոր երգով։ Այն նվիրվում է Արցախյան պատերազմի զոհերին և նրանց ընտանիքներին։ Երաժշտության հեղինակը «Դորիանս» խմբի մենակատար Գոռ Սուջյանն է, իսկ խոսքերը գրել է Վարդան Զադոյանը, ով նաև տեսահոլովակի ռեժիսորն է։

Լավ լուր LADANIVA-ի բոլոր երկրպագուների համար: Վերջապես կայանալու է երկար սպասված մենահամերգը. այն անցկացվելու է հենց Երևանում՝ մայիսի 29-ին։ Նշենք, որ LADANIVA-ն առաջին անգամ է Հայաստանում հանդես գալու մենահամերգով։ Տոմսեր կարող եք ձեռք բերել այսօր, ժամը 18.00-ից։

Հայաստանը ներկայացնող լուսանկարիչ Վաղինակ Ղազարյանի «Քնած զինվորի» նկարը World Press Photo ֆոտոժուռնալիստիկայի միջազգային հեղինակավոր մրցույթում մրցանակի է արժանացել՝ «Ժամանակակից խնդիրներ-մեկ լուսանկարով» անվանակարգում։ Ինչպես նշվում է նկարի բնութագրում, զինվորը պառկած է խրամատում՝ պոլիէթիլենային ծածկույթի վրա։ Նկարն արվել է արցախյան պատերազմի օրերին Սյունիքի հյուսիսարևելյան մասում, Ներքին Խնձորեսկում, 2020 թվականի հոկտեմբերի 31-ին: Վաղինակ Ղազարյանը 3 մրցանակակիրներից մեկն է։ […]

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի կներկայացվի Ջիովաննի Բետիստա Պերգոլեզիի «Ստաբատ Մատեր» ստեղծագործությունը: Համերգը տեղի կունենա ապրիլի 22-ին՝ ժամը 19:00-ին: Ստեղծագործությունը կներկայացնեն հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ՝ Սեդրակ Երկանյան) և «Ագապէ» կամերային երգչախմբի իգական կազմը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Մարիա Գալստյան): Բացի այդ՝ համերգի […]

Adana Project-ը հանդես է եկել նոր տեսահոլովակով. երգը կոչվում է Արաքս: Տեսահոլովակը նկարահանվել է Adana Project-ի կողմից Լոնդոնում կայացած Հայկական ամառային վիրտուալ փառատոնի համար, որի նպատակն էր դրամահավաք իրականացնել Արցախից տեղահանված ընտանիքների համար։ Ինչպես միշտ հզոր գործիքավորում և տաղանդավոր կատարում։ Վայելեք 🙂

Ապրիլի 8-ին Երևանի «Թերլեմեզյան» ցուցասրահում Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակի նախաձեռնությամբ կայացավ արցախցի լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանի՝ արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում արված լուսանկարների ցուցահանդեսի բացումը: Տեղեկանում ենք Համազգայինի Արցախի գրասենյակից։ Բացման խոսքով հանդես եկավ Համազգայինի Արցախի գրասենյակի տնօրեն Հերմինե Ավագյանը: Ներկաներին իրենց սրտի խոսքը հղեցին լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանը, Համազգային հայ կրթական և մշակութային […]

Ապրիլի 10-ին, ժամը 14:00-ին, Գյումրի քաղաքում իր դռները կբացի ՀԱՅՈՒՀԻ թանգարանային ցուցադրությունը, որը կազմակերպվել է ալեքսանդրապոլյան պատմական միջուկի մասը կազմող շենքերից մեկում, առավել հայտնի՝ «Մեր մանկության թանգոն» սիրված կինոնկարի հայտնի դրվագներից։ Այս ցուցադրությունը, ինչպես հայտնում է պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը, բացառիկ է ներկայացված նյութերով և բովանդակությամբ։ Այն ներառում է 16-19 դդ․ հազվագյուտ բնօրինակ եվրոպական […]

«Բրենդի կառավարում» այսպես է կոչվում Մարքեթինգային հաղորդակցությունների առաջատար մասնագետ Լիլիթ Շաքարյանի` բրենդինգի ոլորտում առաջին հայալեզու մասնագիտական գիրքը: Գրքում ներկայացվում են բրենդ հայեցակարգի առանցքային յուրահատկություններն ու կառուցվածքը, ծագման պատմական նախադրյալներն ու զարգացման ընթացքը, ինչպես նաև բրենդի ճարտարապետության կառուցման տեխնոլոգիաներն ու կառավարման ուղիները: Գրքի հեղինակը նշում է, որ բավականին երկար ժամանակ ուսումնասիրություններ է կատարել, մագիստրոսական աշխատանքներ ղեկավարել […]

Օրերս համացանցում, մասնավորապես Էջմիածնի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում, հայտնվեց մի հրապարակում, որը մեզ ծայրաստիճան վրդովվեցրեց։ Նեղ և ոչ մասնագիտական շրջանակներում անցկացված քննարկումների արդյունքում կայացված որոշմամբ, խեղվել է պատմամշակութային նշանակության շենքերից մեկի արտաքին տեսքը։ Նման հայտարարություն է տարածել «Արթուր Թարխանյան» մշակութային կենտրոնը, և խիստ դատապարտել շենքի վրա արված փոփոխությունը, առաջարկելով օր առաջ ապամոնտաժել դրանք։ Հաղորդագրության մեջ մասնավորապես […]


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background