Բլոգ

Page: 42

Ապրիլի 15-ին՝ ժամը 19։30-ին, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հրավիրում է «Արամ Խաչատրյան» համերգասրահ՝ ներկա գտնվելու Օպերա-գալա hամերգին: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի փոխանցմամբ, կհնչեն արիաներ հայտնի օպերաներից՝ Օթելլոյի և Դեզդեմոնայի զուգերգը Ջուզեպպե Վերդիի «Օթելլո» օպերայից‚ Յագոյի արիան «Օթելլո» օպերայից‚ Մանտուան դուքսի արիան Ջուզեպպե Վերդիի «Ռիգոլետտո» օպերայից‚ Մադամ Բաթերֆլայի արիան Ջակոմո Պուչչինիի «Մադամ Բաթերֆլայ» օպերայից‚ արքայադուստր դե […]

Դերասանուհի, երգչուհի Նազիկ Բաղդասարյանը(Nazo) թողարկել է տեսահոլովակ․ այս անգամ կրկին «Natural reverb»-ի շրջանակում։ Կենդանի կատարմամբ ներկայացված երգը կոչվում է «Յարը մարդուն յարա կուտա»։ Երաժշտական աշխարհում reverb տերմինը կարևորագույն նշանակություն ունի վոկալի և գործիքի ձայնը հարստացնելու համար։ Իսկ Natural Reverb-ը՝ բնական արձագանքը, ձայնագրման ստուդիաներից դուրս երաժշտական նախագիծ է՝ ճարտարապետական կառույցը ձայնագրման ստուդիայի վերածելու համար։ Երգչուհին՝ Նազիկ […]

GQ ամսագրի կողմից կազմակերպված GQ Super Women մրցանակի դափնեկիրներ են դարձել տարբեր ոլորտներից 12 կին։ Նրանց թվում են ռուսաստանաբնակ հայազգի  ռեժիսոր Աննա Մելիքյանը։ ՏԱԱՍ-ի հաղորդմամբ, «Ռեժիսորական աշխատանք» անվանակարգում հաղթել է Աննա Մելիքյանը, իսկ «Մեդիա» անվանակարգում՝ Կատերինա Գորդեեւան, «Բարեգործություն» անվանակարգում՝ Եկատերինա Շերգովան, «Սպորտ» անվանակարգում՝ Ելիզավետա Տուկտամիշեւան, «Արվեստ» անվանակարգում՝ Սոֆյա Տրոցենկոն, «Գաստրոնոմիա» անվանակարգում՝ Ալյոնա Սոլոդովիչենկոն, «Բիզնես» անվանակարգում՝ […]

Շատերի կողմից սիրված երգիչ Սևակ Խանաղյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել՝ «Без тебя не так»։ Խոսքերի հեղինակը հենց կատարողն է՝  Սևակը, իսկ երաժշտությունը՝ Լևան Բրաունի հետ համատեղ աշխատանքի արդյունք է։ Տեսահոլովակի ռեժիսորն է Արա Ղազարյանը։

Մայիսին՝ Նիդեռլանդների Ռոտերդամ նավահանգստային քաղաքում կայանալիք «Եվրատեսիլ 2021» երգի մրցույթը՝ COVID-19-ի պատճառով սահմանափակ թվով հանդիսատես կունենա։ Այս մասին հինգշաբթի օրը հաղորդել է de Telegraaf թերթը: Մրցույթի մասնակիցները, ինչպես նաև երկրպագուները պետք է ունենան կորոնավիրուսի թեստի բացասական արդյունք: Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ 2020»-ը չեղարկվել էր համաճարակի պատճառով։ Այն այս տարի տեղի կունենա մայիսի 18-22-ը։ Նշենք, որ Հայաստանը […]

«Կաֆկայի երազը» անիմացիոն կարճամետրաժ ֆիլմն ընտրվել է «Անսի» ամենամեծ և ամենահեղինակավոր անիմացիոն միջազգային կինոփառատոնի (Festival international du film d’animation d’Annecy) պաշտոնական մրցույթում: Հայտնում է Հայաստանի ազգային կինոկենտրոնը։ Ֆիլմն արտադրված է «ԱրտՍտեպ ստուդիայի» կողմից, սցենարի հեղինակը և ռեժիսորը Դավիթ Բաբայանն է, պրոդյուսերը՝ Արմինե Հարությունյանը, ֆիլմի նկարիչը Գագիկ Բաբայանն է, կոմպոզիտորը՝ Անդրանիկ Բերբերյանը, հնչունային օպերատորը՝ Տիգրան Կուզիկյանը։

Netflix-ը գնել է ռուսական արկածային «Արծաթե չմուշկներ» ֆիլմը: Սա այս ապրանքանիշի ներքո թողարկված առաջին ռուսական ֆիլմն է: Այս մասին ֆիլմի պրոդյուսեր Ռաֆայել Մինասբեկյանը խոսեց կինոյի և պրոդյուսերների ասոցիացիայի մրցանակաների հանձնման ընթացքում, որտեղ ֆիլմը ստացավ ՝ տարվա լավագույն լիամետրաժ գեղարվեստական ​​կինոնկար մրցանակը: Մինասբեկյանը նշեց, որ «Արծաթե չմուշկները» թողարկվելու են ամբողջ աշխարհում Netflix Originals ապրանքանիշի ներքո: Սա […]

Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, նրա ավագ քույրը՝ Քորթնին և մայրը՝ Քրիս Ջենները, միացել են՝ Հայոց ցեղասպանութան ճանաչմանն ուղղված Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի նախաձեռնությանը։ Քիմը Instagram-յան էջի Stories բաժնում հրապարակել է նկար, որի վրա գրված է՝ «Ես ճանաչում եմ Հայոց ցեղասպանությունը»։ Նկարի վրա նա նշել է ընտանիքի անդամներին և հայ հայտնի վիզաժիստ Հրուշ Աճեմյանին։ Հիշեցնենք, որ […]

Եվրիմաժի 162-րդ Կառավարման խորհրդի 2021 թվականի նիստում՝ համարտադրության ֆինանսավորման համար հաստատված 24 կինոնախագծերի թվում է նաև 2020թ.-ին Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից պետական ֆինանսական աջակցություն ստացած ռեժիսոր՝ Ջեսիկա Վուդվորթի (Բելգիա), հայկական կողմի պրոդյուսեր՝ Անժելա Ֆրանգյանի «Ամրոցը» լիամետրաժ խաղարկային կինոնախագիծը, համատեղ արտադրություն՝ Բելգիա, Նիդերլանդներ, Իտալիա, Բուլղարիա-Հայաստան: Ֆիլմի նկարահանումները նախատեսվում են 2021թ. օգոստոսին: Հիշեցնենք, որ Հայաստանը այդ հեղինակավոր […]


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background