Բլոգ
Page: 47
![](http://radiohay.am/wp-content/uploads/2020/04/b2b004c2-c142-4ddc-99fd-5fbcc26ec405-1024x678.jpg)
ՅՈՒՆԻՍԵՖ-ը և Ամերիաբանկը միավորել են իրենց ջանքերը, որպեսզի կորոնավիրուսի համաճարակի ընթացքում Հայաստանի խոցելի երեխաները շարունակեն կրթություն ստանալ։ Ամերիաբանկ ՓԲԸ-ն ՅՈՒՆԻՍԵՖ-ին նվիրաբերել է 10 մլն ՀՀ դրամ, ինչը հնարավորություն է տվել ՅՈՒՆԻՍԵՖ-ին երեխաների համար գնել 112 պլանշետ՝ ՀՀ կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարության տեխնիկական չափորոշիչներին համապատասխան։ «Ուրախ ենք, որ կարողացել ենք նախարարությանը տրամադրել հեռավար դասընթացներին […]
Սիրված խմբի նոր կատարումը։ Կարճ ժամանակում հայության սրտերը գերած LADANIVA խմբի նոր քավրը աշուղ Շահենի «Զեփյուռի նման» ստեղծագործությունն է։ Այս անգամ բենդը հանդես է եկել բալկանյան երաժշտության էլևէջներով համեմված ալտերնատիվ-ֆոլք էքսպերիմենտով կատարմամբ։ ԼադաՆիվան մեծ ճանաչում է ձեռք բերել մարտ ամսին թողարկած ու ու անմիջապես հիթ դարձած «Վայ աման» երգով։ Դուետի անդամներն են հայ վոկալիստ Ժակլին […]
Թամար Կապրիելյանի «Նվակ» հիմնադրամը նոր երաժշտական ալբոմ է ներկայացրել։ Երեկ՝ ապրիլի 24-ին թողարկվեց Նվակ կոլեկտիվի «I cannot come out and play» ալբոմը, որը նվիրված է 1915 թվականին տեղի ունեցած Հայոց ցեղասպանության բոլոր անմեղ զոհերի հիշատակին։ Ալբոմում Նվակը նորովի է ներկայացնում Կոմիտասի ստեղծագործություններից հինգը։ Կոլեկտիվին են միացել նաև Սեբու Սիմոնյանը, Միքայել Ոսկանյանը, Սերգեյ Գասպարյանն ու Մայք […]
Կարանտինն ավելի երաժշտական չէր եղել։ Երբ ինքնամեկուսանում են երաժիշտները, ի հայտ են գալիս տարբեր նորարարական գործեր։ Այդպիսին է նորաստեղծ «Biggest Armenian Fusion Collab» նախագիծը։ Հիմնական բենդի մասն են կազմում Ալբերտ Թորոսյանը, Զարե Գասպարյանը, Գարիկ Ամյանն ու Աբուլ Շմավոնյանը։ Ինչպես հայտնում է խմբի անդամ Ալբերտը, նա սկզբում գրել էր երաժշտություն, որը շուտով պետք է երգ դառնար։ […]
Այսօր մեր ամենատաղանդավոր հայրենակիցներից մեկն իր կախարդական երաժշտությունը կնվիրի բոլորիս։ «Պաշտոնական լուրերը ոչ պաշտոնական երաժշտությամբ ընդհատենք։ 😊 Կառավարության էջն ինքնամեկուսացած եւ մեկուսացած քաղաքացիների առօրյան հետաքրքիր դարձնելու նոր տարբերակ է առաջարկում։ Շաբաթական երկու օր Ձեզ համար ուղիղ եթերում հայ կատարողները ելույթ կունենան տնից։ #ՏանըՄնա և վայելի՛ր աշխարհահռչակ ջազ դաշնակահար Տիգրան Համասյանի կատարումները», – Facebook-ում գրել է ՀՀ կառավարության […]
Անսպասելի համագործակցություն բազմաժանր հայերից․ ստեղծագործել են Սեբուն, Միշոն ու Սերժ Թանկյանը։ «Ինտրովերտ (Ինձ խենթ անվանիր)», այսպես է կոչվում Capital Cities խմբի անդամ և Սիրուշոյի հետ «Վույ աման» թրեքում երգող Սեբու Սիմոնյանի, ռեփեր Միշոյի ու System Of a Down խմբի վոկալիստ Սերժ Թանկյանի համատեղ կատարումը։ Այս համագործակցութունն իրականացվել է երեք մտերիմ ընկերների միջև, ովքեր շատ հեռու […]
Խոշոր ավտոթվարի հետևանքով երեկ կեսգիշերն անց մահացել է Հայաստանի առաջատար գրոսմայստեր, ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթակիր Լևոն Արոնյանի կինը` Արիանա Կաոիլին: Ավտովթարը տեղի էր ունեցել մարտի 14-ին, երբ Արիանան իր մեքենայով բախվել էր բետոնե հենասյանը, ինչի պատճառով կատարված մի քանի վիրահատությունները չեն կարողացել փրկել նրա կյանքը։ Իր կնոջ մահվան մասին Լևոն Արոնյանն այպիսի գրառում է կատարել թվիթերյան […]
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն իրենց երախտագիտությունն են հայտնում բուժաշխատողներին անձնուրաց աշխատանքի համար: Մենք սատարում ենք ձեզ՝ մնալով տանը, փորձելով կանխարգելել կորոնավիրուսի տարածումը, այդպիսով նաեւ թեթեւացնելով ձեր գործը: Առողջություն բոլորին։ Իսկ այս կատարումը թող ոգեշնչի բոլոր բուժաշխատողներին։ Մանրամասները՝ տեսանյութում https://www.facebook.com/ASSOofficial/videos/2551474541731281/
«Սարի Սիրուն Յար»-ի հերթական քավրը, այս անգամ հայկական սփյուռքի ներկայացուցիչների կողմից։ Մի օր հավաքվեցին տարբեր մասնագիտությունների տեր կանադահայերն ու որոշեցին անանուն խումբ ստեղծել։ Նրանց համախմբող օղակը եղել է Տորոնտոյի Հայ Կենտրոնի «Գուսան» երգչախումբը, որտեղ էլ արդեն մեներգիչներ են։ Մեզ իրար է կապել սերը հայկական երգի նկատմամբ: — Սևակ Հարությունյան, խմբի անդամ Տարբեր առիթներով հավաքույթների ժամանակ […]
Դալմայի այգիների խնդրի վերաբերյալ ներկայիս Երևանի քաղաքապետարանի դիրքորոշումը ոչնչով չի տարբերվում պատմամշակութային ժառանգության ոչնչացման, հողօգտագործողների իրավունքների ոտնահարման, հողերի փաստացի զավթման ու այլ լուրջ խախտումների համար «կանաչ» լույս վառած Երևանի՝ նախկին իշխանությունների դիրքորոշումից։ «Դալմա-Սոնա» հիմնադրամը նախկին իշխանությունների կողմից Դալմայի այգիների ոչնչացման, իրավունքների խախտումների մասին ահազանգով դիմել էր Երևանի քաղաքապետարան՝ ներկայացնելով ծանրակշիռ հիմնավորումներ Բնապահպանական հանրային դատարանի վճռի […]