Բլոգ
Page: 53
Ամենայն հայոց բանաստեղծ, հեքիաթագիր Հովհաննես Թումանյանի հայտնի «Թմկաբերդի առումը» պոեմն ադապտացվել է պատկերապատման՝ կոմիքսի, որի շնորհանդեսը տեղի կունենա դեկտեմբերի 25-ին Հովհաննես Թումանյանի թանգարանում։ Կոմիքսը նկարազարդել է Քրիստինա Ավանյանը, մտահղացումը և կազմակերպումը իրականացվել է 1Dram թիմի կողմից։ Հեղինակ կազմակերպությունը նաև խաղարկում է նոր լույս տեսած գիրքը։ Ներքևում կարող եք ծանոթանալ մրցույթի պայմաններին։ https://www.facebook.com/1DramCom/photos/a.1462848333750298/2571585792876541/?type=3&theater
Հայկական իրականության ամենահայտնի ու սիրված ռոք խմբերից EmpyRay-ն (Էմփիրեյ) իր նոր կազմով վերջապես թողարկեց առաջին սինգլի տեսահոլովակը (մինչ այդ երգն ակտիվ պտտվում էր միայն երեք ռադիոկայաններում, այդ թվում` Ռադիո Հայում): «Անպարտելի» վերնագրով երգը գրվել է խմբի անդամ Գիսանե Պալյանի կողմից, ով ոգեշնչվել էր 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցող քաղաքացիական ակտիվ իրադարձություններով: EmpyRay խմբի նոր անդամ է […]
Նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 14-ը կանցկացնի Գոհար Գասպարյանի անվան մեներգիչների (դասական երգեցողություն) համահայկական մրցույթը: Մրցույթն այս տարի նվիրվում է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Պետական մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր Գոհար Գասպարյանի ծննդյան 95-ամյակին: Մրցույթն անցկացվում է շնորհալի երգիչ-երգչուհիների բացահայտման, նրանց մասնագիտական ներուժի խթանման, հետագա գործունեության ծավալման և տաղանդի դրսևորման, ինչպես նաև հայ օպերային արվեստի երախտավորների հիշատակն արժևորելու նպատակով: Շարունակությունը […]
Երեկ, նոյեմբերի 20-ին ԱՄՆ-ի Ձայնագրման ակադեմիան ներկայացրեց 2020 թվականի «Գրեմմիի» (Grammy) 84 անվանակարգերում նոմինացված անձանց անուններն ու աշխատանքները։ Ցուցակում է նաև մեր հայրենակից Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը, ով Մետրոպոլիտեն օպերայի մեներգիչ Սթիվեն Կոստելլոյի և Կաունասի սիմֆոնիկ նվագախմբի հետ համատեղ ձայնագրած «A TE, O CARA» ալբոմով հաղթանակի […]
Ո՞վ կմտածեր, որ «Սկսում ենք» և «Ալաբալանիցա» էլեկտրոնային պարային հիթերից հետո Արամ MP3-ն կթողարկի սիրային մի բալլադ, որը կոչվում է «Կուզե՞ս»։ Միաժամանակ զարմանալի, միաժամանակ սպասելի էր նման փոփոխությունը, քանի որ ոչ մեկի համար էլ գաղտնիք չեն Արամի կարողությունները, և ինչպես ինքն էր ասել մեզ հետ «Երգազրույցում»՝ «Ալաբալանիցային» հաջորդող երգն այլ ժանրում պետք է լիներ։ Երգը […]
Վերջերս նոր տեսահոլովակ, ամիսներ առաջ երկրորդ ստուդիական ալբոմ թողարկած, մշտապես ակտիվ ու հայ երաժշտասերներից շատերի սրտերը գրաված Նեմրա խումբն է «Երգազրույց»-ի հյուրը։ Ավելի կոնկրետ՝ զրույցին մասնակցել են վոկալիստ Վան Եղիազարյանը, կիթառահար Վասպուր Եղիազարյանն ու ստեղնաշարային գործիքներ նվագող Մարիաննա Կարակեյանը (բարևներ հարվածայինի Մարեկ Զաբորսկուն)։ — Ո՞րն է Նեմրայի նպատակը։ Վան — Անել այն, ինչ սիրում ենք […]
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ երաժշտարվեստի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և ակնառու ձեռքբերումների համար մեծանուն կոմպոզիտոր, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով: Շարունակությունը կարդացեք այստեղ։
Գաղտնիք չէ, Ռադիո Հայի եթերում հնչում են տարբեր ժանրերի ու ոճերի երգեր տարբեր արտիստների ու խմբերի կողմից։ Այս անգամ «Երգազրույցի» հյուրերն են մեր եթերներից անպակաս Դետք բոյ բենդը։ Այն ձևավորվել է 2015 թվականին և ներկայիս կազմում են Արման Պետրոսյանը, Վահան Կիրակոսյանը և Միքայել Մելքումյանը։ Տղաների այցելության առաջին առիթը նոր թողարկված «You & I» սինգլն է, […]
Մի քանի ամիս դադարից հետո Ռադիո Հայը վերսկսում է իր «Երգազրույցների» շարքը, որի հյուրերն են Empyray (Էմփիրեյ) սիրված ռոք խմբի հիմնադիր, կիթառիստ Կարեն Արզումանյանը, դաշնակահարուհի Գիսանե Պալյանն ու խմբի նոր անդամ, վոկալիստ Էմիլ Խոսրովյանը։ Զրույցը ծավալվել է խմբի նոր կազմի, սինգլի և ապագա գործունեության շուրջ։ Հայկական Empyray խմբին են միացել վոկալիստ Էմիլ Խոսրովյանը և հարվածային […]
Արթուր Թարխանյան կենտրոնը դեռևս պաշտոնապես չի բացվել։ Նորություններին և անհրաժեշտ տեղեկատվությանը ծանոթանալու համար հետևե՛ք թանգարանի ֆեյսբուքյան էջին։ Հոկտեմբերի 11-ին դեռևս պաշտոնապես չբացված Արթուր Թարխանյանի կենտրոն էին այցելել մի խումբ ճարտարապետներ Շվեյցարիայից։ Ժամանած խմբի էքսկուրսավար, մասնագիտությամբ ճարտարապետ Արմինե Ղազարյանը պատմեց, որ Հայաստանում տուրիզմի նոր տենդենց է ձևավորվել՝ նվիրված ոչ թե քրիստոնեական, միջնադարյան ճարտարապետությանը, այլ սովետական մոդեռնիստական […]