Նորություններ

Page: 37

Հայկական ՆԵՄՐԱ ռոք-ֆոլկ-ռոք խումբը իր հետևորդների դատին է ներկայացրել վաղուց արդեն շատ-շատերի կողմից սիրված «Զիմ Խորոտիկ Յար» երգի տեսահոլովակը։ Հերոսուհու դերում հայկական սերիալներից հայտնի Ժաննա Բուտուլյանն է։ Տեսահոլովակը նկարահանած է հայկական մոտիվներով։

2020թ. Շուշիի հրետակոծված Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում Կոմիտասի «Կռունկը» կատարած Սևակ Ավանեսյանը ելույթ կունենա Երևանում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ։ Համերգը նախատեսված է հուլիսի 27-ին Արամ Խաչատրյան համերգասրահում։ Սևակի տաղանդը դրսևորվել է վաղ հասակում: Նա Բրյուսելի Թագավորական կոնսերվատորիայի ամենաերիտասարդ շրջանավարտն է. 19 տարեկանում, բարձր գնահատականներով, Սևակը ավարտել է Բրյուսելի Թագավորական կոնսերվատորիան, որից հետո ուսումը շարունակել […]

  2021 թվականի հուլիսի 23-ից Գաֆէսճեան արվեստի կենտրոնում գործելու է Իտալիայի դեսպանատան հետ համագործակցությամբ կազմակերպված «Ուգո Նեսպոլո. ֆլորիլեջիո» ցուցադրությունը՝ առաջին անգամ Հայաստանում ներկայացնելով յուրահատուկ «ծաղկաքաղ» իտալական արդի արվեստի վառ ներկայացուցչի հարուստ ժառանգությունից: Այս մասին հայտնում են Կենտրոնից: Ուգո Նեսպոլոն արդի նկարիչ է՝ օժտված Վերածննդի դարաշրջանի հմտություններով. նա միշտ զբաղվել է ուշագրավ հետազոտություններով, որոնք արվեստագետին ստիպել […]

Գրքի երևանյան չորրորդ փառատոնը տեղի կունենա հուլիսի 30-ին, 31-ին և օգոստոսի 1-ին։ Փառատոնի կազմակերպչական թիմը հայտնում է, որ Գրքի եռօրյա տոնավաճառ-ցուցահանդեսը կանցկացվի Նկարիչների միությունում։ «Զանգակ» գրատան հարկի տակ երեք օր շարունակ տեղի կունենան շնորհանդեսներ, հանդիպումներ և քննարկումներ գրքի մարդկանց հետ, իսկ «Մոսկվա» կինոթատրոնում կինոն կհամադրվի գրականությանը։ Գրքի երևանյան փառատոն 2021-ը կամփոփվի գրական մրցանակաբաշխությամբ։ Հայտնի կդառնան […]

Երևանի «Ոսկե ծիրան» 18-րդ միջազգային կինոփառատոնը կկայանա հոկտեմբերի 3-10: Այս մասին Panorama.am-ը տեղեկացավ փառատոնի մամուլի գրասենյակի ղեկավար Ռոզա Գրիգորյանից: Փառատոնի անցկացման ձևաչափի, ծրագրերի, հյուրերի մասին մանրամասներ դեռ հայտնի չեն: Հիշեցնենք, որ «Ոսկե ծիրան» փառատոնն իր ողջ պատմության ընթացքում մշտապես կայացել է հուլիսին, սակայն բացառություն էր 2020-ը: «Ոսկե ծիրան» 17-րդ միջազգային կինոփառատոնը կայացել էր նոյեմբերին՝ պայմանավորված […]

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը հուլիսի 3-ին, 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում համերգ կունենա ի նվիրում և ի պատիվ Ռիկարդո Մուտիի և Ռավենա փառատոնի: Այս մասին հայտնում են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մամուլի ծառայությունից: Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, կներկայացնի Բեթհովենի Թիվ 3 դաշնամուրի կոնցերտը և Բեռլիոզի «Ֆանտաստիկական» սիմֆոնիան: Իտալիայից ժամանած համերգի մենակատարը՝ 15-ամյա տաղանդավոր դաշնակահարուհի […]

Հայաստանի պետական կամերային երգչախումբը վերածննդի իտալացի մեծ բանաստեղծ և մտածող Ալիգիերի Դանթեի մահվան 700-ամյակի կապակցությամբ հրավիրված է մասնակցելու Ռավեննայի փառատոնին Քերուբինիի նվագախմբի հետ։ Կամերային երաժշտության ազգային կենտրոնից հայտնում են, որ համերգը Ռավեննայում կկայանա հուլիսի 1-ին աշխարհահռչակ դիրիժոր Ռիկարդո Մուտիի ղեկավարությամբ։ Նույն համերգը վերոնշյալ կազմով կկայանա հուլիսի 4-ին Երևանի օպերային թատրոնում։ Կհնչեն Հայդնի, Մոցարտի, Շուբերտի, Մանսուրյանի […]

Այսօրվա զրուցակիցս Ափօ Սահակեանն է։ Հայրենասիրական երգերի ներքո մեծացած սփյուռքահայ երիտասարդի երակներում եռում է հայի արյունը։ Ափօն ներկայացնում է հայկական ֆոլկ երգեր։ Կարևորում է ազգային և հայրենասիրական արժեքները, որոնք նրա մեջ սերմանել են դեռ մանկուց, ավանդույթ դարձած հայկական երգեր կատարելով։ Ափօի ընտանիքում չեն եղել երաժիշտներ, իսկ այժմ արդեն երկուսն են․ փոքր եղբայրը՝ Արա Սահակեանը ևս […]

Սևան Ղարիբյանը Իսպանիայի թագուհի Սոֆիայի կողմից արժանացել է «Լավագույն ուսանող» դիպլոմի։ Այս մասին հայտնում է Իսպանիայում ՀՀ դեսպանությունը։ «Մեր հայրենակից, կոմպոզիտոր, Իսպանիայի Թագուհի Սոֆիայի անվան բարձրագույն երաժշտական դպրոցի ուսանող Սևան Ղարիբյանը հունիսի 22-ին հանդիսավոր արարողության ընթացքում թագուհի Սոֆիայի կողմից արժանացել է «Լավագույն ուսանող» դիպլոմի։ Սևան Ղարիբյանը Ալբենիս հիմնադրամի կրթաթոշակառու է և բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր»,-նշում […]

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հունիսի 25-ին տեղի կունենա ֆրանսիացի մեծանուն կոմպոզիտոր Ժորժ Բիզեի «Կարմեն» օպերայի հերթական ցուցադրությունը: 2018 թվականին Դուբայի օպերային թատրոնում մեծ հաջողությամբ իրականացված հյուրախաղերից հետո Ժ․ Բիզեի «Կարմեն» օպերան ներկայացվել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Ժամանակակից շնչով ներկայացվող «Կարմենի» բեմադրող ռեժիսորը Նաիրե Ստեփանյանն […]


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background