Նորություններ

Page: 38

Հայաստանի պետական կամերային նվագախումբը, կարևորելով երիտասարդ տաղանդներին աջակցելու ու բեմահարթակ տրամադրելու առաքելությունը, հունիսի 23-ին, ժամը 19:00 հանդես կգա «Ճանապարհ տաղանդներին» խորագրով համերգով: Նվագախմբից հայտնում են, որ համերգը տեղի կունենա Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Երեկոյի ընթացքում նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյան) հանդես կգա երիտասարդ տաղանդավոր երաժիշտների հետ, որոնցից մի քանիսը նախապատրաստվում են […]

Երվանդ Քոչարի թանգարանում բացվել է «Քոչարական գծի մոգական փոխհատումները» խորագրով կոնցեպտուալ ցուցադրությունը, որը կգործի մինչև հուլիսի 18-ը: Այն նվիրված է Քոչարի փարիզյան շրջանի գրաֆիկ ստեղծագործություններին, որոնք ստեղծված են ձեռքի ազատ, սահուն, անընդհատ շարժմամբ, առանց նախնական ուրվանկարի, սեղմման տեխնիկայով: Այս ստեղծագործություններն առանձնահատուկ տեղ են զբաղեցնում փարիզյան տարիներին ստեղծած գրաֆիկական աշխատանքների շարքում: Ցուցադրությունում ներկայացված են Վարպետի սեղմումով […]

Ինչպե՞ս ստեղծվեց խումբը։ 44-օրյա պատերազմի ընթացքում, երկրում մթնոլորտը բավականին լարված էր, պատերազմական իրավիճակով պայմանավորված Արցախում մնալն անվտանգ չէր, արցախահայ մեր հայրենակիցները Հայաստան էին եկել։ Դե այդ օրերին ով ինչով կարողանում էր օգտակար էր լինում մեր զինվորներին և Արցախից եկած հայրենակիցներին․ մենք սկսեցինք նվագել Արցախից Հայաստան գաղթած ընտանիքների, հետագայում նաև վիրավոր զինվորների համար: Այդ ընթացքում հասկացանք, […]

https://www.youtube.com/watch?v=8IFaUaAHLak

Հունիսի 12-ին ամփոփվել են դիրիժորություն մասնագիտությամբ անցկացվող Խաչատրյանի անվան 17-րդ միջազգային մրցույթի արդյունքները։ «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամից հայտնում են, որ մրցույթի հաղթող է ճանաչվել Ճապոնիան ներկայացնող դիրիժոր Դաիչի Դեգուչին։ Ժյուրիի որոշմամբ երկրորդ մրցանակին է արժանացել Յուկուան Ջինը (Չինաստան), երրորդ մրցանակը շնորհվել է Էլիաս Բրաունին (ԱՄՆ), չորրորդ տեղում է Իեն Նիդերհոֆերը (ԱՄՆ)։ Առաջին մրցանակակիրն արժանացել է […]

ՌԴ վաստակավոր արտիստ, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, թատրոնի տնօրեն Կոնստանտին Օրբելյանը նշանակվել է Նյու Յորքի քաղաքային օպերայի երաժշտական տնօրեն և դիրիժոր: Այս մասին տեղեկանում են Նյու Յորքի քաղաքային օպերայի պաշտոնական կայքից:   Մաեստրո Օրբելյանի մասնակցությամբ առաջին օպերան՝  «Ռիգոլետտո»-ն, կցուցադրվի օգոստոսի 29-ին Phoenicia International Festival of the Voice-ին:

Ներկայիս Թուրքիայի արևմտյան Իզմիթի շրջանում գտնվող 605-ամյա Արմաշի Չարխափան Սուրբ Աստվածածին հայկական վանքը լքված ու անմխիթար վիճակում է: Աղյուսաշեն վանքի տարածքում, որտեղ 1889-ականներին կառուցվել է դպրատուն, այսօր կիսավեր է և ամբողջովին խոտերով ծածկված:  Բացի այդ տեղի բնակիչները վանքի ողջ տարածքը աղբավայրի են վերածել: Չնայած այս ամենին՝ բնակիչները ցանկանում են վերականգնել վանական համալիրը և այն վերածել զբոսաշրջային […]

Հայազգի աշխարհահռչակ դաշնակահար և կոմպոզիտոր Տիգրան Համասյանն արժանացել է «Deutscher Jazzpreis»-ի երկու մրցանակի։ Մրցանակներից մեկը իր վերջին՝ «The Call Within ալբոմի համար է՝ «Artist of the Year, International» անվանակարգում, իսկ երկրորդը՝ «Piano/Keyboard» անվանակարգում: Այս մասին տեղեկանում ենք դաշնակահարի ֆեյսբուքյան էջից: Տիգրան Համասյանը գրել է․ ««Deutscher Jazzpreis»-ից երկու մրցանակ ստանալն իմ վերջին սկավառակի՝ «The Call Within»-ի […]

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը և «Պարույր Սևակի տուն-թանգարանը» հայ մեծ բանաստեղծի անմահության 50-ամյակի կապակցությամբ նախաձեռնել են խոշոր և մշակութային առումով՝ բազմաշերտ միջոցառում, որ կանցկացվի Զանգակատուն համայնքում՝ Պ. Սևակի տուն-թանգարանում և այգում։ Հունիսի 17-ին այցելուները հնարավորություն կունենան տեսնելու Հայոց պատմության ամենահին թվագիր խաչքարը՝ մասնակցելով ցուցադրության բացման արարողությանը, ականատեսը լինելու թատերական բեմադրության՝ Պարույր Սևակի կյանքի և ստեղծագործության […]

Կինոռեժիսոր Թամարա Ստեփանյանի «Կանանց գյուղը» վավերագրական ֆիլմը ճանաչվել է որպես Բոստոնի Global Cinema Film Festival-ի լավագույն ֆիլմ: «Կանանց գյուղը» վավերագրական ֆիլմը «Հայկ» կինոստուդիա» ՊՈԱԿ-ի և ֆրանսիական «La Huit Production» ընկերության համատեղ արտադրությունն է։ Ավելի վաղ kinoashkharh.am-ի հետ զրույցում Թ․ Ստեփանյանը ֆիլմի մասին ասել է. ««Կանանց գյուղը» կինոնկարը պատմում է Գեղարքունիքի Լիճք գյուղի կանանց մասին, որտեղ […]


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background