Նորություններ

Page: 42

Դերասանուհի, երգչուհի Նազիկ Բաղդասարյանը(Nazo) թողարկել է տեսահոլովակ․ այս անգամ կրկին «Natural reverb»-ի շրջանակում։ Կենդանի կատարմամբ ներկայացված երգը կոչվում է «Յարը մարդուն յարա կուտա»։ Երաժշտական աշխարհում reverb տերմինը կարևորագույն նշանակություն ունի վոկալի և գործիքի ձայնը հարստացնելու համար։ Իսկ Natural Reverb-ը՝ բնական արձագանքը, ձայնագրման ստուդիաներից դուրս երաժշտական նախագիծ է՝ ճարտարապետական կառույցը ձայնագրման ստուդիայի վերածելու համար։ Երգչուհին՝ Նազիկ […]

GQ ամսագրի կողմից կազմակերպված GQ Super Women մրցանակի դափնեկիրներ են դարձել տարբեր ոլորտներից 12 կին։ Նրանց թվում են ռուսաստանաբնակ հայազգի  ռեժիսոր Աննա Մելիքյանը։ ՏԱԱՍ-ի հաղորդմամբ, «Ռեժիսորական աշխատանք» անվանակարգում հաղթել է Աննա Մելիքյանը, իսկ «Մեդիա» անվանակարգում՝ Կատերինա Գորդեեւան, «Բարեգործություն» անվանակարգում՝ Եկատերինա Շերգովան, «Սպորտ» անվանակարգում՝ Ելիզավետա Տուկտամիշեւան, «Արվեստ» անվանակարգում՝ Սոֆյա Տրոցենկոն, «Գաստրոնոմիա» անվանակարգում՝ Ալյոնա Սոլոդովիչենկոն, «Բիզնես» անվանակարգում՝ […]

Շատերի կողմից սիրված երգիչ Սևակ Խանաղյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել՝ «Без тебя не так»։ Խոսքերի հեղինակը հենց կատարողն է՝  Սևակը, իսկ երաժշտությունը՝ Լևան Բրաունի հետ համատեղ աշխատանքի արդյունք է։ Տեսահոլովակի ռեժիսորն է Արա Ղազարյանը։

Մայիսին՝ Նիդեռլանդների Ռոտերդամ նավահանգստային քաղաքում կայանալիք «Եվրատեսիլ 2021» երգի մրցույթը՝ COVID-19-ի պատճառով սահմանափակ թվով հանդիսատես կունենա։ Այս մասին հինգշաբթի օրը հաղորդել է de Telegraaf թերթը: Մրցույթի մասնակիցները, ինչպես նաև երկրպագուները պետք է ունենան կորոնավիրուսի թեստի բացասական արդյունք: Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ 2020»-ը չեղարկվել էր համաճարակի պատճառով։ Այն այս տարի տեղի կունենա մայիսի 18-22-ը։ Նշենք, որ Հայաստանը […]

«Կաֆկայի երազը» անիմացիոն կարճամետրաժ ֆիլմն ընտրվել է «Անսի» ամենամեծ և ամենահեղինակավոր անիմացիոն միջազգային կինոփառատոնի (Festival international du film d’animation d’Annecy) պաշտոնական մրցույթում: Հայտնում է Հայաստանի ազգային կինոկենտրոնը։ Ֆիլմն արտադրված է «ԱրտՍտեպ ստուդիայի» կողմից, սցենարի հեղինակը և ռեժիսորը Դավիթ Բաբայանն է, պրոդյուսերը՝ Արմինե Հարությունյանը, ֆիլմի նկարիչը Գագիկ Բաբայանն է, կոմպոզիտորը՝ Անդրանիկ Բերբերյանը, հնչունային օպերատորը՝ Տիգրան Կուզիկյանը։

Netflix-ը գնել է ռուսական արկածային «Արծաթե չմուշկներ» ֆիլմը: Սա այս ապրանքանիշի ներքո թողարկված առաջին ռուսական ֆիլմն է: Այս մասին ֆիլմի պրոդյուսեր Ռաֆայել Մինասբեկյանը խոսեց կինոյի և պրոդյուսերների ասոցիացիայի մրցանակաների հանձնման ընթացքում, որտեղ ֆիլմը ստացավ ՝ տարվա լավագույն լիամետրաժ գեղարվեստական ​​կինոնկար մրցանակը: Մինասբեկյանը նշեց, որ «Արծաթե չմուշկները» թողարկվելու են ամբողջ աշխարհում Netflix Originals ապրանքանիշի ներքո: Սա […]

Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, նրա ավագ քույրը՝ Քորթնին և մայրը՝ Քրիս Ջենները, միացել են՝ Հայոց ցեղասպանութան ճանաչմանն ուղղված Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի նախաձեռնությանը։ Քիմը Instagram-յան էջի Stories բաժնում հրապարակել է նկար, որի վրա գրված է՝ «Ես ճանաչում եմ Հայոց ցեղասպանությունը»։ Նկարի վրա նա նշել է ընտանիքի անդամներին և հայ հայտնի վիզաժիստ Հրուշ Աճեմյանին։ Հիշեցնենք, որ […]

Եվրիմաժի 162-րդ Կառավարման խորհրդի 2021 թվականի նիստում՝ համարտադրության ֆինանսավորման համար հաստատված 24 կինոնախագծերի թվում է նաև 2020թ.-ին Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից պետական ֆինանսական աջակցություն ստացած ռեժիսոր՝ Ջեսիկա Վուդվորթի (Բելգիա), հայկական կողմի պրոդյուսեր՝ Անժելա Ֆրանգյանի «Ամրոցը» լիամետրաժ խաղարկային կինոնախագիծը, համատեղ արտադրություն՝ Բելգիա, Նիդերլանդներ, Իտալիա, Բուլղարիա-Հայաստան: Ֆիլմի նկարահանումները նախատեսվում են 2021թ. օգոստոսին: Հիշեցնենք, որ Հայաստանը այդ հեղինակավոր […]

Թանգարանը, որը կոչվում է «Նոր Ջուղայի հայերի երաժշտական գանձարան», բացվել է Նոռուզի օրերին: Այս մասին գրում է Pars Today-ը։ Թանգարանի առաջին հարկում այցելուները կարող են ծանոթանալ Նոր Ջուղայի հայկական երաժշտության, հայկական խազագրության, եկեղեցական երաժշտության, շարականների, Նոր Ջուղայի երաժշտական գործիքների պատմության, հայ երաժիշտների, աշուղների, հոգևոր երաժշտաության զարգացման, աշուղական դպրոցի, լավագույն երաժշտական գործիքներ արտադրողների, Նոր Ջուղայի ճարտարապետության […]


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background