Նորություններ
Page: 49
Ամանորյա ոչ աշխատանքային օրերին 14 հազար 662 մարդ է այցելել այդ օրերին աշխատող թանգարաններ, այս մասին Նիկոլ Փաշինյանը հայտնել է իր ֆեսբուքյան էջի գրառումներից մեկում։ 11 հազար 916-ը տոմս են գնել, իսկ 2746 մինչև 18 տարեկան անձինք օգտվել են կառավարության սահմանած՝ անվճար մուտքի իրավունքից, որը գործում էր հունվարի 1-ից 5-ը։ «Ամանորը Հայաստանում հետաքրքիր է:)», իր […]
«Կինոյի տաճարում կան կերպարներ, լույս և իրականություն, իսկ Սերգեյ Փարաջանովն այդ տաճարի վարպետն է»: Փարաջանովի մասին ասել է է ֆրանսիացի կինոռեժիսոր, սցենարիստ Ժան-Լյուք Գոդարը։ Այսօր կինոռեժիսոր, սցենարիստ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է՝ 96-ամյակը։ Փարաջանովը ծնվել է Թիֆլիսում, որտեղ և ստացել է միջնակարգ կրթություն: 1945թ-ին ընդունվել է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի ինստիտուտի/ՎԳԻԿ/ ռեժիսորական ֆակուլտետը: 1952թ-ից […]
Ամենայն հայոց բանաստեղծ, հեքիաթագիր Հովհաննես Թումանյանի հայտնի «Թմկաբերդի առումը» պոեմն ադապտացվել է պատկերապատման՝ կոմիքսի, որի շնորհանդեսը տեղի կունենա դեկտեմբերի 25-ին Հովհաննես Թումանյանի թանգարանում։ Կոմիքսը նկարազարդել է Քրիստինա Ավանյանը, մտահղացումը և կազմակերպումը իրականացվել է 1Dram թիմի կողմից։ Հեղինակ կազմակերպությունը նաև խաղարկում է նոր լույս տեսած գիրքը։ Ներքևում կարող եք ծանոթանալ մրցույթի պայմաններին։ https://www.facebook.com/1DramCom/photos/a.1462848333750298/2571585792876541/?type=3&theater
Նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 14-ը կանցկացնի Գոհար Գասպարյանի անվան մեներգիչների (դասական երգեցողություն) համահայկական մրցույթը: Մրցույթն այս տարի նվիրվում է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Պետական մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր Գոհար Գասպարյանի ծննդյան 95-ամյակին: Մրցույթն անցկացվում է շնորհալի երգիչ-երգչուհիների բացահայտման, նրանց մասնագիտական ներուժի խթանման, հետագա գործունեության ծավալման և տաղանդի դրսևորման, ինչպես նաև հայ օպերային արվեստի երախտավորների հիշատակն արժևորելու նպատակով: Շարունակությունը […]
Երեկ, նոյեմբերի 20-ին ԱՄՆ-ի Ձայնագրման ակադեմիան ներկայացրեց 2020 թվականի «Գրեմմիի» (Grammy) 84 անվանակարգերում նոմինացված անձանց անուններն ու աշխատանքները։ Ցուցակում է նաև մեր հայրենակից Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը, ով Մետրոպոլիտեն օպերայի մեներգիչ Սթիվեն Կոստելլոյի և Կաունասի սիմֆոնիկ նվագախմբի հետ համատեղ ձայնագրած «A TE, O CARA» ալբոմով հաղթանակի […]
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ երաժշտարվեստի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և ակնառու ձեռքբերումների համար մեծանուն կոմպոզիտոր, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով: Շարունակությունը կարդացեք այստեղ։
Արթուր Թարխանյան կենտրոնը դեռևս պաշտոնապես չի բացվել։ Նորություններին և անհրաժեշտ տեղեկատվությանը ծանոթանալու համար հետևե՛ք թանգարանի ֆեյսբուքյան էջին։ Հոկտեմբերի 11-ին դեռևս պաշտոնապես չբացված Արթուր Թարխանյանի կենտրոն էին այցելել մի խումբ ճարտարապետներ Շվեյցարիայից։ Ժամանած խմբի էքսկուրսավար, մասնագիտությամբ ճարտարապետ Արմինե Ղազարյանը պատմեց, որ Հայաստանում տուրիզմի նոր տենդենց է ձևավորվել՝ նվիրված ոչ թե քրիստոնեական, միջնադարյան ճարտարապետությանը, այլ սովետական մոդեռնիստական […]
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, WCIT համաշխարհային նվագախմբի ղեկավար Սերգեյ Սմբատյանը տպավորված է Հանրապետության Հրապարակում հոկտեմբերի 6-ին կայացած համերգով և արհեստական բանականության կողմից մշակված երաժշտությամբ: «Արմենպրես»–ի հետ զրույցում Սմբատյանը կիսվել է իր տպավորություններով ու պատմել նվագախմբի հետագա ծրագրերի մասին: – Պարոն Սմբատյա՛ն, Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի շրջանակում ստեղծված WCIT նվագախումբը ազդարարեց Երևանում WCIT-2019 համաժողովի […]
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը սկսում է իր 14-րդ համերգաշրջանը՝ «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնով։ Նվագախմբի հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ համերգաշրջանի ընթացքում Հայաստանում առաջին անգամ սիմֆոնիկ նվագախումբը կանցկացնի մեգանախագիծ՝ «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնը՝ համախմբելով աշխարհի լավագույն կոմպոզիտորներին և ներկայացնելով նրանց երաժշտությունը։ Երևան կժամանեն Քշիշտոֆ Պենդերեցկին, Ցիգան Չենը, Գիա Կանչելին, Ալեքսեյ Շորը, Գեորգս Պելեցիսը, Կառլ […]
Երևանում Բրազիլիայի դեսպանատունը նախաձեռնել է «Բրազիլական ֆիլմերի շաբաթ» խորագրով մշակութային միջոցառում։ Այն կկայանա ՝ սեպտեմբերի 9-ից 13-ը «Մոսկվա» կինոթատրոնում։ Շաբաթվա ընթացքում կներկայացվի հինգ ֆիլմ պորտուգալերենով՝ անգլերեն ենթագրերով: Բոլոր ֆիլմերը 21-րդ դարի բրազիլական լավագույն գեղարվեստական ֆիլմերի ցանկից են և ճանաչվել են տարբեր բրազիլական և միջազգային կինոփառատոնների մրցանակակիրներ: Ցուցադրումներ․ Մուտքն ազատ է։ Աղբյուր` Panorama.am