«Հայ կինոժառանգության հանրահռչակում»․ ֆիլմերի ցուցադրություններ քրեակատարողական հիմնարկներում

Written by on 15th January 2026

«Հայ կինոժառանգության հանրահռչակում» ծրագրի շրջանակում Հայաստանի կինոյի հիմնադրամը իրականացրել է հայկական ֆիլմերի ցուցադրություններ ՀՀ Ներքին գործերի նախարարության քրեակատարողական հիմնարկներում՝ նպատակ ունենալով մշակութային արժեքները հասանելի դարձնել հասարակության տարբեր խմբերին։ Այս մասին հայտնում են Հայաստանի կինոյի հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժնից։

Ծրագրի շրջանակում ֆիլմերի ցուցադրություններ են կազմակերպվել Սևանի, Արթիկի, Վանաձորի, Աբովյանի և Արմավիրի քրեակատարողական հիմնարկներում։

Հանդիսատեսին ներկայացվել են հայկական կինոյի նշանակալի ստեղծագործություններ, մասնավորապես՝ ռեժիսոր Հենրիկ Մալյանի «Մենք ենք, մեր սարերը» (1969 թ.), ռեժիսոր Հրաչ Քեշիշյանի «Շնորհակալություն, հայրիկ» (2014 թ.), ռեժիսոր Ալբերտ Մկրտչյանի «Խոշոր շահում» (1980 թ.) և ռեժիսոր Աննա Մաքսիմի «Մեդալի հակառակ կողմը» (2024 թ.) ֆիլմերը։ Նշենք, որ Աբովյան քրեակատարողական հիմնարկում ֆիլմի ցուցադրությանը ներկա է եղել նաև ֆիլմի ռեժիսոր Աննա Մաքսիմը, ով ցուցադրությունից հետո ներկայացրել է ֆիլմի ստեղծման պատմությունը և պատասխանել ներկաների հարցերին։

Բոլոր ցուցադրություններն անցել են հանդիսատեսի կողմից մեծ հետաքրքրությամբ՝ ընդգծելով մշակութային նախաձեռնությունների կարևորությունը քրեակատարողական միջավայրում և դրանց դերը մշակութային հաղորդակցության ընդլայնման գործում։

Ծրագիրն իրականացվում է Հայաստանի կինոյի հիմնադրամի կողմից՝ հայկական կինոժառանգության հանրահռչակման, մշակութային արժեքների տարածման և հասարակության տարբեր խմբերի մշակութային ներգրավման նպատակով։


Մեկնաբանություններ

Պատասխանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի Պարտադիր լրացնել * նշվածը


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background