Առաջին անգամ Հայաստանում ելույթ կունենա աշխարհի մեծ բեմեր նվաճած մեցցո-սոպրանո Նորա Սուրուզյանը
Written by Ռադիո Հայ on 16th February 2026
Առաջին անգամ Հայաստանում ելույթ կունենա աշխարհի մեծ բեմեր նվաճած մեցցո-սոպրանո Նորա Սուրուզյանը։ Այս մասին տեղեկանում ենք Կոմիտասի թանգարան-ինստիտուտից։
Փետրվարի 19-ին՝ ժամը 17:00-ին, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի դահլիճում տեղի կունենա Նորա Սուրուզյանի համերգը․ նվագակցող՝ Կատարինե Հովսեփյան։ Օպերային երգչուհին այս անգամ հանդես կգա կամերային ծրագրով. կհնչեն ֆրանսիական կոմպոզիտորական դպրոցի լավագույն ներկայացուցիչների երկացանկից ռոմանսներ և Կոմիտաս Վարդապետի հայտնի գոհարներ։
Նույն օրը տեղի կունենա նաև «Կոմիտաս-Ֆրանսիա առնչություններ» թեմայով բանախոսություն․ բանախոս՝ Մարիամ Վարդանյան։