|| ՊՐԵՄԻԵՐԱ | Իվետա Մուկուչյան և Արաքսյա Վարդերեսյան | Ինձ մի սիրիր ||
Written by Ռադիո Հայ on 30th March 2026
Երգչուհի Իվետա Մուկուչյանը ներկայացրել է իր նոր՝ «Ինձ մի սիրիր» երգը, որն արդեն հասանելի է լսարանին։
Երգչուհին նշել է, որ իր համար մեծ պատիվ է համագործակցել լեգենդար Արաքսյա Վարդերեսյանի հետ։ Նրա խոսքով՝ Վարդերեսյանի «Կենացդ խմեմ» ստեղծագործությունը եղել է առաջին հայկական երգը, որն առանձնահատուկ ազդեցություն է թողել իր վրա Գերմանիայում բնակվելու տարիներին։
Մուկուչյանը հավելել է, որ հենց այդ զգացողությունն էլ հետագայում ոգեշնչել է իրեն ստեղծելու և ներկայացնելու երգի իր տարբերակը։
Նոր ստեղծագործությունն արդեն հասանելի է, և երգչուհին կոչ է արել լսել, կիսվել ու վայելել այն։ Տեսահոլովակը հրապարակված է նրա YouTube-յան պաշտոնական ալիքում։