«Ճնշման ցուցիչ». ԱԲ արվեստը՝ Ազգային պատկերասրահում
Written by Ռադիո Հայ on 17th November 2026
Նոյեմբերի 15-ին Հայաստանի ազգային պատկերասրահում բացվեց միջգիտակարգային արվեստագետ Սոնա Աբգարյանի «Ճնշման ցուցիչ» ցուցահանդեսը (համադրող՝ Վիգեն Գալստյան):
«Հեռապատումներ» ծրագրի չորրորդ այս նախագիծը Պատկերասրահում ներկայացված արվեստի առաջին ԱԲ գործն է, որը միավորում է արհեստական բանականությամբ գեներացված վիդեոն, գեղանկարչությունն ու քանդակը։ Ցուցադրությունն իրականացվում է AI Days 2026 համապետական նախաձեռնության շրջանակում՝ ՄԱԶԾ ԿԶՆ նորարարական կենտրոնի և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարության կազմակերպմամբ։
Ցուցահանդեսը բաց կլինի մինչև նոյեմբերի 29-ը։