Չեխիայի ֆիլհարմոնիկ նվագախմբի բացօթյա համերգը կղեկավարի ֆրանսահայ Ալան Ալթինօղլուն
Written by Ռադիո Հայ on 10th June 2026
Չեխիայի ֆիլհարմոնիկ նվագախումբը (Česká filharmonie) իր ավանդական անվճար բացօթյա համերգով կնշի երաժշտաշրջանի ավարտը։ Այն տեղի կունենա չորեքշաբթի, հունիսի 24-ի երեկոյան, Պրահայի սրտում գտնվող Հրադչանսկե հրապարակում (Hradčanské náměstí) (Պրահայի ամրոցի դիմաց)։
Համերգը կսկսվի ժամը 20:15-ին և կտևի 1 ժամ 10 րոպե։ Մուտքն անվճար է։
Դիրիժորն է մեր հայերնակից, պոլսահայ արմատներով՝ ֆրանսահայ Ալան Ալթինօղլուն։ Նրա ղեկավարությամբ երաժիշտները կկատարեն միջազգային ճանաչում ունեցող կոմպոզիտորների ստեղծագործություններ։
Համերգը բաց է բոլորի համար։ 700 տեղանոց նստարանները հիմնականում նախատեսված կլինեն տարեցների, հաշմանդամների և հղի կանանց համար, մինչդեռ մնացած բոլորը կկարողանան նստել քարե սալահատակի և խոտի վրա կամ կանգնել։
Համերգը կկայանա նույնիսկ անձրևի դեպքում։ Հանդիսատեսին խորհուրդ է տրվում իրենց հետ վերցնել անձրևանոցներ։