Արթուր Սահակյանի երկու ֆիլմերի բարեգործական ցուցադրությունը՝ նոյեմբերի 15-ին

Written by on 5th November 2026

«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնը և Կինոյի տունը նոյեմբերի 15-ին՝ ժամը 19։00-ին, Կինոյի տան մեծ դահլիճում կազմակերպում են երիտասարդ կինոռեժիսոր Արթուր Սահակյանի երկու ֆիլմերի բարեգործական ցուցադրությունը։

Նախաձեռնության նպատակն է աջակցել Արթուր Սահակյանին, որն այս պահին պայքարում է քաղցկեղի դեմ և բուժումը շարունակելու համար աջակցության կարիք ունի։ Արթուրին անհրաժեշտ է շարունակել բուժումն արտերկրում։

Կազմակերպիչները բոլորին հրավիրում են ներկա գտնվելու կինոդիտմանը՝ դիտելու երիտասարդ ռեժիսորի ֆիլմերը և իրենց մասնակցությունն ունենալու այս կարևոր նախաձեռնությանը։

Նրանք, ովքեր չեն կարողանա ներկա լինել ցուցադրությանը, կարող են աջակցել՝ տարածելով հայտարարությունը և տեղեկացնելով հնարավորինս շատ մարդկանց։


Մեկնաբանություններ

Պատասխանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի Պարտադիր լրացնել * նշվածը


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background