Նորություններ

«Հայ կինոժառանգության հանրահռչակում» ծրագրի շրջանակում Հայաստանի կինոյի հիմնադրամը իրականացրել է հայկական ֆիլմերի ցուցադրություններ ՀՀ Ներքին գործերի նախարարության քրեակատարողական հիմնարկներում՝ նպատակ ունենալով մշակութային արժեքները հասանելի դարձնել հասարակության տարբեր խմբերին։ Այս մասին հայտնում են Հայաստանի կինոյի հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժնից։ Ծրագրի շրջանակում ֆիլմերի ցուցադրություններ են կազմակերպվել Սևանի, Արթիկի, Վանաձորի, Աբովյանի և Արմավիրի քրեակատարողական հիմնարկներում։ Հանդիսատեսին ներկայացվել […]

«Մեղավորներ» ֆիլմը, որի պրոդյուսերներն են ամերիկահայ պրոդյուսեր Սև Օհանյանը, ինչպես նաև Ռայան Քուգլերը և Զինզի Քուգլերը, դարձել է այս տարվա «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության գլխավոր հաղթողներից մեկը։ Կիրակի երեկոյան կայացած արարողության ժամանակ ֆիլմը արժանացել է երկու «Ոսկե գլոբուսի», հաստատելով իր տեղը որպես տարվա ամենահաջողակ և քննարկվող ֆիլմերից մեկը։ Ֆիլմը առաջադրվել է յոթ «Ոսկե գլոբուսի», ինչը այս […]

Հայաստանի ազգային արխիվում այս օրերին գործող «Բացառիկ վավերագրեր Հայաստանի ազգային արխիվի ֆոնդերից» խորագրով ցուցադրության շրջանակում ներկայացված են Երկրորդ համաշխարհային պատերազմի և Հայրենական Մեծ պատերազմի վերաբերյալ բացառիկ վավերագրեր։ Այցելուները հնարավորություն ունեն ծանոթանալ Ազգային արխիվում պահպանվող ինչպես պաշտոնական, այնպես էլ անձնական ծագման մի շարք փաստաթղթերի, լրատվական և քարոզչական նյութերի, լուսանկարների, պաստառների և այլն։ Հայտնում են Հայաստանի ազգային […]

https://www.youtube.com/watch?v=XceDmj857lk&list=RDXceDmj857lk&start_radio=1

Սերբիայի Նովի Սադ քաղաքում անցկացված Isidor Bajic Piano Memorial միջազգային մրցույթում մեր հայրենակից, խորվաթաբնակ դաշնակահար Արսեն Դալիբալթայանը արժանացել է առաջին մրցանակին: «Երկու մենակատար փուլերից հետո ես գեղեցիկ հնարավորություն ունեցա կատարել Ռախմանինովի 3-րդ կոնցերտը եզրափակիչ փուլում՝ Նովի Սադում, Սերբիա, մի գեղեցիկ ու սրտաբուխ լսարանի առաջ: Վերջին շաբաթվա ընթացքում ստացած աջակցությունն անզուգական է: Շնորհակալություն բոլորին շատ, սրտիս […]

2025 թվականի Մանկական Եվրատեսիլ երգի միջազգային մրցույթը, որը կայացավ Թբիլիսիում, դարձավ իսկական տոն հայկական երաժշտության համար։ Այս տարի երեք հայազգի մասնակիցներ հայտնվեցին մրցույթի լավագույն հնգյակում, ինչը նոր հաջողություն էր հայկական մշակույթի պատմության համար։ Հաղթողը դարձավ Ֆրանսիայի ներկայացուցիչը, սակայն հայաստանյան պատվիրակությունը նույնպես տոնեց մեծ հաջողություն։ Հայաստանի ներկայացուցիչ Ալբերտ Արմենակյանը իր «Brave Heart» երգով գրավեց 4-րդ տեղը։ […]

https://www.youtube.com/watch?v=_HkKIqdFG2w&list=RD_HkKIqdFG2w&start_radio=1

Բեռլինում ստեղծագործող սփյուռքահայ նկարիչ, քանդակագործ և լուսանկարիչ Նաիրի Բաղրամյանը արժանացել է Art Basel Awards 2025 մրցանակաբաշխության ոսկե մեդալին՝ «Ճանաչված նկարիչ» անվանակարգում։ Նրա գործունեությունը ընդգրկում է քանդակագործություն, ինստալյացիա, լուսանկարչություն և գծանկար։ Քանդակագործությունը, որը նրա հիմնական արտահայտչամիջոցն է, ներկայացվում է տեխնիկայի, նյութերի և ձևերի բազմազանությամբ՝ անդրադառնալով ժամանակակից արվեստի տարածական, ճարտարապետական, սոցիալական, քաղաքական և համատեքստային շերտերին։ Բաղրամյանը ծնվել […]

https://www.youtube.com/watch?v=AGbGy-nitAs&list=RDAGbGy-nitAs&start_radio=1

Երիտասարդ և խոստումնալից արտիստներ yellowheart.-ը և Դայանան ներկայացրել են իրենց նոր համատեղ աշխատանքը։ Նոյեմբերի 29-ին թողարկվել է «Կանչես ինձ» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը։ Խոսքերի և երաժշտության հեղինակները հենց yellowheart.-ը և Դայանան են։ Տեսահոլովակի ռեժիսորն է Հարութ Գրիգորյանը։ Ստեղծագործությունում առանձնահատուկ կարևորություն է հատկացվել հիշողություններին։ Երգչուհիները հատուկ շնորհակալություն են հայտնել Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջին, […]


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background