«Անցյալի ապագա» միջազգային մշակութային փառատոնի հյուրերն արդեն ժամանում են Հայաստան։ Սեպտեմբերի 12-ին և 13-ին Երևանի Victory Park-ում կհանդիպեն 11 երկրների՝ Հայաստանի, Բուլղարիայի, Ռումինիայի, Լիտվայի, Սերբիայի, Վրաստանի, Ուկրաինայի, Քաթարի, Հունգարիայի, Ուրուգվայի և Անգլիայի դիզայներներ, արհեստագործ վարպետներ ու մշակույթի ներկայացուցիչներ։ Միջազգային հյուրերը Հայաստանում կմնան մինչև սեպտեմբերի 14-ը։ «Անցյալի ապագա» նախագիծը նվիրված է ազգային մշակութային ժառանգության պահպանմանը, վերաիմաստավորմանն […]